«Այսօր մենք եկել ենք նրան, որ ՀՀ համախառն ներքին արդյունքի 62 տոկոսը առևտուրն ու ծառայություններն են, որտեղ հավելյալ արժեք չի ստեղծվում, ուղղակի փողը պտտվում է, բայց հավելյալ արդյունք չի ստեղծում:»,-«ՈՒՂԻՂ. Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա ընդգծել է, որ ՀՀ-ում նաև կա արտագաղթի խնդիր. «Հաջորդ խնդիրը արտագաղթի խնդիրն է, որը գոյաբանական անվտանգության կարևորագույն խնդիրն է: Մենք չգիտենք, թե Հայաստանում այսօր ռեալ ինչքան մարդ է ապրում, այդ թիվը վաղուց չի եղել: Այս առումով, որպեսզի արտագաղթը խանխվի, պետք է ռեալ պայմաններ ստեղծվի՝ մարդու արարելու, գործելու և ապրելու համար»: