https://arm.sputniknews.ru/20261129/cas-y-parzabanel-e-te-inchu-petq-e-rd-hvokeji-havaqakanin-tujlatrel-masnakcel-mrcashareri-109896680.html
CAS-ը պարզաբանել է, թե ինչու պետք է ՌԴ հոկեյի հավաքականին թույլատրել մասնակցել մրցաշարերի
CAS-ը պարզաբանել է, թե ինչու պետք է ՌԴ հոկեյի հավաքականին թույլատրել մասնակցել մրցաշարերի
Sputnik Արմենիա
Դատարանը Ռուսաստանի հավաքականին մրցումներին մասնակցելու թույլտվություն չտալը ճանաչել է չհիմնավորված խտրականություն։ 29.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-29T18:02+0400
2026-11-29T18:02+0400
2026-11-29T18:14+0400
հոկեյ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1068/81/10688165_0:0:3178:1788_1920x0_80_0_0_73c996ea8254feb5dce952bb770c6a49.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) պարզաբանել է, թե ինչու պետք է Ռուսաստանի հոկեյի հավաքականին թույլատրել մասնակցել մրցումներին։CAS-ի որոշման հրապարակված պատճառաբանական մասում, ըստ էության, պաշտոնապես արձանագրվում է համաշխարհային սպորտում երկակի չափանիշների առկայությունը։Այսպես, դատարանը զուգահեռ է անցկացրել Իսրայելի հետ և նշել, որ այդ դեպքում Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF), չնայած առկա ռազմական հակամարտությանը, չի հետաքրքրվել, թե Իսրայելի մասնակցությունն ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ մյուս երկրների վրա։Իսկ երբ որևէ երկիր անվտանգության նկատառումներով հրաժարվել է ընդունել Իսրայելի հավաքականին, IIHF-ը հանդիպումները տեղափոխել է այլ պետություն։ Այսպես, 2025 թվականին աշխարհի առաջնությունն Ավստրալիայից տեղափոխվել է Սերբիա։Մինչդեռ Ռուսաստանի դեպքում նման տարբերակներ անգամ չեն քննարկվել. երկիրն առանց որևէ այլընտրանքի ամբողջությամբ հեռացվել է բոլոր մրցումներից։ Դատարանը ռուս մարզիկներին մրցումներին մասնակցելու թույլտվություն չտալը ճանաչել է չհիմնավորված խտրականություն։Հիշեցնենք, որ Ռուսաստանի հոկեյի հավաքականին 2022 թվականից արգելված է մասնակցել միջազգային մրցումներին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1068/81/10688165_232:0:2963:2048_1920x0_80_0_0_1692e0012f46edc47ef0604c71624065.jpg.webp
հոկեյ
Դատարանը Ռուսաստանի հավաքականին մրցումներին մասնակցելու թույլտվություն չտալը ճանաչել է չհիմնավորված խտրականություն։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) պարզաբանել է, թե ինչու պետք է Ռուսաստանի հոկեյի հավաքականին թույլատրել մասնակցել մրցումներին։
CAS-ի որոշման հրապարակված պատճառաբանական մասում, ըստ էության, պաշտոնապես արձանագրվում է համաշխարհային սպորտում երկակի չափանիշների առկայությունը։
Այսպես, դատարանը զուգահեռ է անցկացրել Իսրայելի հետ և նշել, որ այդ դեպքում Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF), չնայած առկա ռազմական հակամարտությանը, չի հետաքրքրվել, թե Իսրայելի մասնակցությունն ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ մյուս երկրների վրա։
Իսկ երբ որևէ երկիր անվտանգության նկատառումներով հրաժարվել է ընդունել Իսրայելի հավաքականին, IIHF-ը հանդիպումները տեղափոխել է այլ պետություն։ Այսպես, 2025 թվականին աշխարհի առաջնությունն Ավստրալիայից տեղափոխվել է Սերբիա։
Մինչդեռ Ռուսաստանի դեպքում նման տարբերակներ անգամ չեն քննարկվել. երկիրն առանց որևէ այլընտրանքի ամբողջությամբ հեռացվել է բոլոր մրցումներից։ Դատարանը ռուս մարզիկներին մրցումներին մասնակցելու թույլտվություն չտալը ճանաչել է չհիմնավորված խտրականություն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հոկեյի հավաքականին 2022 թվականից արգելված է մասնակցել միջազգային մրցումներին։