Իտալիայում փետրվարի 6-ի երեկոյան տրվեց 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը։
Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացած բացման հանդիսավոր արարողությանը հայկական դրոշը բարձր պահեցին գեղասահքի սպորտային զույգը՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը:
Այս անգամ Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ, որոնք հանդես կգան երեք մարզաձևերում՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ և գեղասահք։
Ստորև ներկայացնում ենք մեր օլիմպիականների մեկնարկների ամբողջական ժամանակացույցը:
Դահուկավազք
- Փետրվարի 7՝ 16:00 – Կատյա Գալստյան (20 կմ սկիաթլոն, կանայք)
- Փետրվարի 8՝ 15:30 – Միքայել Միքայելյան (20 կմ սկիաթլոն, տղամարդիկ)
- Փետրվարի 12՝ 16:00 – Կատյա Գալստյան (10 կմ ազատ ոճ, կանայք)
- Փետրվարի 13՝ 14:45 – Միքայել Միքայելյան (10 կմ ազատ ոճ, տղամարդիկ)
Լեռնադահուկային սպորտ
- Փետրվարի 14՝ 13:00 – Հարություն Հարությունյան (Հսկա ոլորավայրէջք)
- Փետրվարի 16՝ 13:00 – Հարություն Հարությունյան (Ոլորավայրէջք)
Գեղասահք
- Փետրվարի 15՝ 22:45 – Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին (Կարճ ծրագիր)
- Փետրվարի 16՝ 23:00 – Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին (Ազատ ծրագիր)
Ձմեռային Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 22-ին։
The post Մեկնարկել են ձմեռային Օլիմպիական խաղերը appeared first on CIVILNET.