Երեկոյան Փաշինյանն ու Վենսը հայտարարություններ կանեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով: The post Երեկոյան Փաշինյանն ու Վենսը հայտարարություններ կանեն … Read more

Թուրքիան արագացրել է «Ալիջան» անցակետի նախապատրաստական աշխատանքները․ թուրքական ԶԼՄ

Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանի «Ալիջան» անցակետի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում է YesilIgdir թուրքական կայքը։ Կայքը գրում է, որ Իգդիրի նահանգապետ Ֆըրաթ Թաշոլարը տեղում վերահսկել է անցակետում շարունակվող արդիականացման ու ենթակառուցվածքային աշխատանքները և տեղեկություններ ստացել գործընթացի ներկա վիճակի մասին: Տեխնիկական պատվիրակության հետ իրականացված շրջայցի ընթացքում նահանգապետը զննել է սահմանային գծի շինություններն ու անցման … Read more

Օրինականացման հայտը կարող է դառնալ ավտոտնակի քանդման հիմք․ Ավինյանը զգուշացնում է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիներին հորդորում է ինքնակամ ավտոտնակների օրինականացման հայտեր ներկայացնելու փոխարեն կնքել հողի վարձակալության պայմանագրեր՝ շինությունների պարտադիր քանդումից խուսափելու համար։  Փետրվարի 9-ի գործակարգավարական նիստի ժամանակ Ավինյանը նշեց, որ քաղաքի գլխավոր հատակագծով վերգետնյա ավտոտնակների ճնշող մեծամասնությունը գտնվում է ընդհանուր օգտագործման հողերի վրա, ինչն օրենսդրորեն անհնար է դարձնում դրանց օրինականացումը։  «Գլխավոր հատակագիծը 99% դեպքերում մեզ … Read more

Վենսի այցի օրը Երևանում հանրահավաք կանցկացվի՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել է փետրվարի 9-ին՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարելիք այցի օրը, Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքի մասին, որի նպատակն է պահանջել Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը:  Հավաքը կազմակերպվում է Վաշինգտոնի և միջազգային հանրության ուշադրությունը մարդու իրավունքների այս հրատապ խնդրին հրավիրելու նպատակով՝ շեշտելով, որ գերիների վերադարձը չի կարող … Read more

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը փետրվարի 8-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ դաշնակցային հարաբերությունների օրակարգի, միջազգային հարթակներում համատեղ ջանքերի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ։ Բացի … Read more

Նախարարությունը հերքում է տեղահանվածների աջակցության դադարեցման լուրերը. ծրագրերն ընդլայնվում են

 Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության դադարեցման մասին լուրերը՝ դրանք որակելով որպես քաղաքական ուժերի կողմից տարածվող միտումնավոր ապատեղեկատվություն: Գերատեսչության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ պարզաբանել է, որ պետական օժանդակության ծրագրերը ոչ միայն չեն դադարեցվել, այլև ընդլայնվում են՝ ներառելով բնակապահովման, զբաղվածության և վարձակալության փոխհատուցման … Read more

Գլոբալ առաջնորդության ճանապարհին. ինպես է Հնդկաստանը վերափոխվում ներսից

Ռիշի Սուրի Վերջին տասնամյակի ընթացքում Հնդկաստանը անցել է փոխակերպման ճանապարհ, որը միաժամանակ տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ բնույթ ունի։ Այս փոփոխությունը տեսանելի է ոչ միայն մակրոտնտեսական աճի ցուցանիշներում, այլև երկրի տարբեր նահանգներում և տարածաշրջաններում քաղաքացիների առօրյա փորձառության մեջ։ Ենթակառուցվածքների ընդլայնումը, թվային նորարարությունները, սոցիալական աջակցության համակարգերի զարգացումն ու կառավարման մեխանիզմների ամրապնդումը Հնդկաստանին աստիճանաբար վերադասավորել են որպես 21-րդ … Read more

Իրանը ոչ մի պարագայում չի ընդունի ուրանի զրոյական հարստացման պահանջը. Արաղչի

Թեհրանը պատրաստ է քայլեր ձեռնարկել իր միջուկային ծրագրի շուրջ վստահության ամրապնդման համար. ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ ուրանի հարստացման իրավունքը մնում է անսակարկելի «կարմիր գիծ». հայտնում է Mehr գործակալությունը: Փետրվարի 6-ին Մասկատում ԱՄՆ-ի հետ ունեցած անուղղակի բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի բարձրաստիճան դիվանագետը նշել … Read more

Ջեյ Դի Վենսի հետ Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

Փետրվարի 9-11-ը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ Հայաստան և Ադրբեջան կայցելի նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը: Այս մասին հայտնում են Պետդեպարտամենտից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի նպատակն է առաջ մղել նախագահ Թրամփի խաղաղության ջանքերը և խթանել «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի ուղին» (TRIPP) նախաձեռնությունը։ ԱՄՆ նախագահ … Read more

Հնդկաստանի ԶՈՒ շտաբի պետին են ներկայացվել Հայաստանի ձեռք բերած հնդկական զենքերը

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի՝ ՀՀ այցի շրջանակում նրան են ներկայացվել Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները: Այս մասին սոցիալական էջերում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և գրառմանը կից տեսանյութ է հրապարակել: https://www.facebook.com/reel/898717782743577 Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը չորսօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել փետրվարի 1-ին: 2025-ի … Read more