Փետրվարի 9-11-ը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ Հայաստան և Ադրբեջան կայցելի նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը: Այս մասին հայտնում են Պետդեպարտամենտից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի նպատակն է առաջ մղել նախագահ Թրամփի խաղաղության ջանքերը և խթանել «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի ուղին» (TRIPP) նախաձեռնությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել ր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան։
Նա նշել է, որ փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ «խաղաղության ջանքերը զարգացնելու և Թրամփի միջազգային խաղաղության ու բարեկեցության երթուղին առաջ մղելու համար»։
The post Ջեյ Դի Վենսի հետ Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը appeared first on CIVILNET.