Ըստ «Վրացական երազանք»-ի՝«շուտով Մեծ Բրիտանիայից ոչ «Մեծ»-ը կմնա, ոչ էլ «Բրիտանիա»-ն»

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները քննադատել են Միացյալ Թագավորությանը՝ երկու իշխանամետ հեռուստաալիքների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։ Կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ Իրակլի Կիրթխալիան հայտարարել է, որ «շուտով Մեծ Բրիտանիայից ոչ «Մեծ»-ը կմնա, ոչ էլ «Բրիտանիա»-ն»։ Երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Imedi և POSTV հեռուստաընկերությունների նկատմամբ՝ դրանք ներառելով … Read more

Իրանի հետ ռազմավարական փաստաթուղթը խնդի՞ր է ԱՄՆ-ի հետ համագործակցության համար

Հայ-իրանական հարաբերություններում պաշտպանական ոլորտը յուրահատուկ տեղ է զբաղեցնում՝ վերաբերելով տարբեր հարցերի, նշում է իրանագետ Նվեր Դավթյանը Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում՝ ամփոփելով Հայաստանի ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի այցը Թեհրան։ Նա ներկայացնում է Հայաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթի նշանակությունը։ Դավթյանը անդրադառնում է նաև Իրան-ԱՄՆ բանակցային գործընթացին՝ խոսելով կողմերի միջև ընդհանուր կետերի, ինչպես նաև վտանգների … Read more

Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 7,6 տոկոսով. առաջատարը շինարարությունն է

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 7,6 տոկոսով։ Չնայած տարեկան կտրվածքով գրանցված դրական միտումներին՝ 2025 թվականի դեկտեմբերի համեմատ ընթացիկ տարվա հունվարին արձանագրվել է տնտեսական ակտիվության 48,3 տոկոս անկում։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած օպերատիվ տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության աճի հիմնական շարժիչ ուժը հաշվետու ժամանակահատվածում եղել է շինարարության ոլորտը, … Read more

Ջրամատակարարման ժամանակացույցերի առումով պայմանագրային պարտավորություն  չի խախտվել. «Վեոլիա ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանող հայտարարություն է տարածել ավելի վաղ տարածված տեղեկության առնչությամբ, ըստ որի Երևանում և մարզերում մայիսի 1-ից սահմանվելու է ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ։ Ընկերության հայտարարությունը՝ ստորև. «Այս օրերին մամուլում  «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված հաղորդագրություններին և հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ.-ի նոյեմբերի … Read more

Պապիկյանի այցը Թեհրան. ի՞նչ է քննարկվել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ փետրվարի 23-ին մեկնարկած պաշտոնական այցը Թեհրան հագեցած էր․ վերջինս հանդիպեց Իրանի Պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեին, Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Աբդոլռահիմ Մուսավիին և նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Այցը նախ և առաջ ուշագրավ էր իր ժամանակահատվածով, երբ Իրանի ու ԱՄՆ-ի միջև ռազմական բախման լուրջ հավանականություն կա։ Ըստ իրանական մամուլի՝ … Read more

Ներքին գործերի նախարարություն և ոստիկանությունում նոր նշանակումներ են կատարվել

Ներքին գործերի նախարարությունը հայտնում է կադրային փոփոխությունների մասին։ Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ներքին գործերի նախարարի հրամաններով․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն … Read more

Ռուբեն Վարդանյանը որոշել է չբողոքարկել իր դեմ դատավճիռը

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճռից հետո ընտանիքը տեղեկացնում է հետագա իրավական գործողությունների վերաբերյալ նրա դիրքորոշման մասին: Ընտանիքի հայտարարությունը՝ ստորև. «Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճռից հետո տեղեկացնում ենք հետագա իրավական գործողությունների վերաբերյալ նրա դիրքորոշման մասին: Ռուբենը որոշել է դատավճիռը չբողոքարկել։ Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարվում պաշտպանությունից։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի … Read more

Որոշողն ընտրո՞ղն է, թե՞ իշխանությունը. ինչո՞ւ է շրջանառվում «Գյումրի 2» թույլ չտալու թեզը

Ինչո՞ւ է շրջանառվում «Գյումրի 2» սցենարը բացառելու թեզը. որոշողն ընտրո՞ղն է, թե՞ իշխանությունը: Արդյոք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Նիկոլ Փաշինյանին սատարող հայտարարությունը չի՞ դիտարկվում որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին, և ինչո՞վ է պայմանավորված պաշտոնական Երևանի տարբերակված մոտեցումը Վաշինգտոնից ու Մոսկվայից հնչող արձագանքների նկատմամբ։ Այս և այլ հարցերի մասին ՍիվիլՆեթի տաղավարում զրուցել ենք ԱԺ պաշտպանության … Read more

Ադրբեջանն այսօր Հայաստան կուղարկի 4,500 տոննա դիզելային վառելիք. Report

Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 4,500 տոննա դիզելային վառելիք. հայտնում է Report ադրբեջանական գործակալությունը։ Ըստ Report-ի տվյալների՝ նշված ծավալի դիզելային վառելիքը Ադրբեջանից այսօր՝ փետրվարի 25-ին, կուղարկվի երկաթուղով։ Ադրբեջանը նավթամթերքների մատակարարումները Հայաստան սկսել է անցյալ տարվա դեկտեմբերին։ Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դեկտեմբերին մատակարարվել է 1 210,28 տոննա Premium Euro-95 մակնիշի ավտոբենզին՝ 788,8 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ … Read more

Պոլսո պատրիարքը կոչ է անում ստեղծել սինոդական կառույց՝ ամրապնդելու «Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի դիրքերը»

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել՝ Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի «դիրքերը ամրապնդելու նպատակով, ինչպես նաև սահմանել Ազգային Եկեղեցական ժողովի գումարման հստակ թվական». այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը։ «Վիեննայում գումարված Եպիսկոպոսական ժողովի բացման նիստին նվիրապետական աթոռների գահակալները մասնակցել են վիդեոուղերձներով և իրենց օրհնության խոսքն են հղել ժողովի … Read more