Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ Բայրամով

Ադրբեջանի մասնակցությունը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին որևէ մակարդակով նախատեսված չէ։ Այս մասին փետրվարի 26-ին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Իմ ունեցած տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությունը մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին չի նախատեսվում։ Այս ձևաչափի շրջանակներում ներկայացվածությունն իրականացվում է բացառապես պետությունների ղեկավարների մակարդակով, ինչը համապատասխանում է դրա … Read more

Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը հասել է իր գագաթնակետին․ Փաշինյան

Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը հասել է իր գագաթնակետին, և իրավիճակը հասունացել է Թուրքիայի հետ սահմանը բացելու ու գործնական արդյունքներ գրանցելու համար։ Այս մասին փետրվարի 25-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լեհաստանում հայ համայնքի հետ հանդիպմանը։ «Խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև իր գագաթնակետին հասավ օգոստոսին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն քաղաքում, երբ Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ … Read more

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի․ նախարար

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Սիրելի՛ քաղաքացիներ, ցանկանում եմ անդրադառնալ մի քանի օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցին և դրա բովանդակությանը։ Պետք է նշեմ, որ այն խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է … Read more

Կենսաթոշակների ավելացում. տնտեսական աճի արդյո՞ւնք, թե՞ նախընտրական քայլ

Ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու կառավարության որոշումը մինչև տարեվերջ պետական բյուջեից հավելյալ 60 մլրդ դրամ հատկացում կպահանջի, իսկ տարվա կտրվածքով այդ թիվը կարող է 75 մլրդ դրամի հասնել։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է 2026թ. ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների բարձրացման մասին` ներկայացնելով դա որպես գործադիրի ծրագրի կատարում և սպասվածից ավելի տնտեսական աճի արդյունք: Մինչդեռ ընդդիմությունն այս քայլը … Read more

Ամռան շոգ գիշերները՝ առանց ջրի՞. ինչ են կարծում քաղաքացիները

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը սահմանվելու է ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ՝ ըստ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հրապարակած ժամանակացույցի։ Գիշերվա 12-ից առավոտվա 7-ը ջուր չի լինի։ ՍիվիլՆեթը հարցում է արել Երևանում՝ պարզելու, թե ինչ են մտածում քաղաքացիները։ The post Ամռան շոգ գիշերները՝ առանց ջրի՞. ինչ են կարծում քաղաքացիները appeared first on CIVILNET.

Ամռան շոգ գիշերները՝ առանց ջրի՞. ինչ են կարծում քաղաքացիները

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը սահմանվելու է ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ՝ ըստ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հրապարակած ժամանակացույցի։ Գիշերվա 12-ից առավոտվա 7-ը ջուր չի լինի։ ՍիվիլՆեթը հարցում է արել Երևանում՝ պարզելու, թե ինչ են մտածում քաղաքացիները։ The post Ամռան շոգ գիշերները՝ առանց ջրի՞. ինչ են կարծում քաղաքացիները appeared first on CIVILNET.

Հարևանների հետ առևտրի թիրախները. 2018-ից կրկնվող խոստումներն ու իրական պատկերը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր տարիների հայտարարել է Վրաստանի և Իրանի հետ առևտրաշրջանառությունը զգալիորեն ավելացնելու նպատակի մասին։ Սակայն պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայտարարություններն ու փաստացի արդյունքները լիովին չեն համընկնում։ Նիկոլ Փաշինյանը դեռ 2018-ի սեպտեմբերին հայտարարել էր, որ հստակ խնդիր է ձևակերպվել «առաջիկա տարիներին» Վրաստանի հետ փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի … Read more

«Վրացական երազանք»-ի պատգամավորները կմասնակցեն ռուսամետ ԱՄՆ կոնգրեսականի կազմակերպած գագաթնաժողովին

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ «Վրացական երազանք»-ի երեք պատգամավորներ հրավիրվել են մարտի սկզբին Վաշինգտոնում մասնակցելու «Ինքնիշխան ազգերի դաշինք» գագաթնաժողովին, որը կազմակերպում է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Աննա Պաոլինա Լունան։ Լունան ծայրահեղ աջ հայացքներով հայտնի գործիչ է, որն աչքի է ընկնում մարգինալ դիրքորոշումներով և Կրեմլի հետ սերտ համընկնող դիրքորոշմամբ։ Իշխանամետ Imedi լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում … Read more

Պապիկյանը Լարիջանիի հետ քննարկել է Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Թեհրանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։ «Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Կարևորել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Անդրադարձել ենք նաև Հայաստանի … Read more