Պապիկյանը Լարիջանիի հետ քննարկել է Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Թեհրանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Կարևորել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։

Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին», – ասված է Պապիկյանի պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունում։

ՊՆ ղեկավարի այցի մասին ավելի մանրամասն՝

The post Պապիկյանը Լարիջանիի հետ քննարկել է Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը appeared first on CIVILNET.

Leave a comment