Այսօր ժամը 16։00-ից դադարեցվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք փողոցների բազմաբնակարան շենքերի գազամատակարարումը

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 27-ին ժամը 16։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան, Հալաբյան, Քրքորյան, Էստոնական, Շինարարների փողոցներով պարփակված թաղամասի, Ֆուչիկի փողոցի թիվ 1/1, 1/3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment