Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 4,500 տոննա դիզելային վառելիք. հայտնում է Report ադրբեջանական գործակալությունը։
Ըստ Report-ի տվյալների՝ նշված ծավալի դիզելային վառելիքը Ադրբեջանից այսօր՝ փետրվարի 25-ին, կուղարկվի երկաթուղով։
Ադրբեջանը նավթամթերքների մատակարարումները Հայաստան սկսել է անցյալ տարվա դեկտեմբերին։ Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դեկտեմբերին մատակարարվել է 1 210,28 տոննա Premium Euro-95 մակնիշի ավտոբենզին՝ 788,8 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։
The post Ադրբեջանն այսօր Հայաստան կուղարկի 4,500 տոննա դիզելային վառելիք. Report appeared first on CIVILNET.