Սահմանադրության վերաձևումը նեղ քաղաքական նպատակներով չի բխում ժողովրդավարության սկզբունքներից

Տիգրան Գրիգորյան Democracy Watch – Փետրվարի 12-ին նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարում հայտարարվեց, որ քաղաքական այդ ուժի վարչապետի թեկնածուն ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն է լինելու։ Այս որոշման հետ կապված գլխավոր խնդիրն այն է, որ ՀՀ սահմանադրությամբ պատգամավոր և կառավարություն անդամ կարող են ընտրվել վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձինք։ Սահմանադրության 148-րդ հոդվածը … Read more

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 24-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Սոցցանցի իր էջում հայտնում է նախարար Սուրեն Պապիկյանը։ «Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծել ենք Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: Ըստ հայտարարության՝ քննարկվել է … Read more

Ադրբեջանի երկրորդ եղբայրը. ինչ է փնտրում Պակիստանն այստեղ

2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար հնչում էր Պակիստանի անունը։ Տարբեր աղբյուրներում շրջանառվում էին հնարավոր ներգրավվածության մասին տեղեկություններ, իսկ պաշտոնական Իսլամաբադը բացահայտ աջակցում էր հայտնում Ադրբեջանին։ Այդուհանդերձ, Հայաստանում այս դիրքորոշման պատճառների մասին քննարկում չեղավ։ Ինչո՞ւ է Իսլամաբադը հետևողականորեն աջակցում Բաքվին։ Ի՞նչ հաշվարկներ են ձևավորում այս քաղաքականությունը։ Վերջին շրջանում Հայաստան-Պակիստան դիվանագիտական շփումները կարո՞ղ են ազդել արդեն ձևավորված … Read more

India’s Modi urges global standards to address AI risks

Indian Prime Minister Narendra Modi called for global standards to manage the risks posed by artificial intelligence, warning that deepfakes and synthetic content could undermine trust in democratic societies if left unchecked. The text of Modi’s address, delivered after the India AI Impact Summit 2026, was provided to CivilNet by the Embassy of India in … Read more

2026-ի խորհրդարանական ընտրությունների համար 4,4 մլրդ դրամ է հատկացվել․ ԿԸՀ

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սահմանել է 2026-ի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախնական բյուջեն՝ շուրջ 4,45 մլրդ դրամ (մոտ 11,2 մլն դոլար)։ Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։ Փետրվարի 24-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ հաստատված նախահաշվի զգալի մասը՝ ավելի քան 1,8 մլրդ դրամ, ուղղվելու է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձերի վճարմանը։ … Read more

Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են վստահության կառուցման միջոցառումները

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալները հանդիպել են Ժնևում՝ քննարկելու միջազգային հարթակներում վստահության կառուցման հնարավոր միջոցառումները։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Հայաստանի փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս բանակցությունները հանդիսանում են ավելի բարձր քաղաքական մակարդակով … Read more

Անկարան գոհունակություն է հայտնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առթիվ

«Թրամփի ուղին համաձայնեցված է, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև մեկնարկել է կարգավորման գործընթաց». հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ֆուաթ Օքթայը Բաքվում՝ ադրբեջանցի լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Նա գոհունակություն է հայտնել Երևանի ու Բաքվի միջև կարգավորման ընթացքից և խոսել է նաև Թուրքիա-Հայաստանի կարգավորման վրա դրա ազդեցության մասին։ «Հայաստանը Ադրբեջանից նավթամթերք է գնում, և … Read more

Անկարան գոհունակություն է հայտնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առթիվ

«Թրամփի ուղին համաձայնեցված է, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև մեկնարկել է կարգավորման գործընթաց». հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ֆուաթ Օքթայը Բաքվում՝ ադրբեջանցի լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Նա գոհունակություն է հայտնել Երևանի ու Բաքվի միջև կարգավորման ընթացքից և խոսել է նաև Թուրքիա-Հայաստանի կարգավորման վրա դրա ազդեցության մասին։ «Հայաստանը Ադրբեջանից նավթամթերք է գնում, և … Read more

Իրանը մոտ է Չինաստանից գերձայնային հականավային հրթիռների ձեռքբերման գործարքին․ Reuters

Իրանը մոտ է Չինաստանի հետ հականավային թևավոր հրթիռների գնման գործարքի կնքմանը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ վեց աղբյուրների։  Այս գործարքի մասին խոսվում է այն ժամանակահատվածում, երբ Միացյալ Նահանգները հզոր ռազմածովային ուժեր է տեղակայում Իրանի ափերի մոտ՝ հնարավոր հարվածների նպատակով։ Չինական արտադրության CM-302 գերձայնային հրթիռների ձեռքբերման շուրջ բանակցությունները սկսվել են առնվազն երկու տարի առաջ, սակայն … Read more

Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները վերելք են ապրում․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները վերելք են ապրում, իսկ պաշտպանական ոլորտում փոխգործակցությունը կրում է ընթացիկ բնույթ, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին փետրվարի 24-ին Երևանի պետական համալսարանում ճեպազրույցի ժամանակ։ Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև կապերը զարգանում են բոլոր ուղղություններով՝ ներառելով քաղաքական, տնտեսական և ակադեմիական ոլորտները։  Որպես հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն՝ նա մատնանշել … Read more