Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 24-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Սոցցանցի իր էջում հայտնում է նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծել ենք Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ հայտարարության՝ քննարկվել է Հայաստան-Իրան համագործակցության վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող․ «Ընդգծել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը: Մտքեր ենք փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրան է ժամանել փետրվարի 23-ին։

The post Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ appeared first on CIVILNET.

Leave a comment