«Թրամփի ուղին համաձայնեցված է, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև մեկնարկել է կարգավորման գործընթաց». հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ֆուաթ Օքթայը Բաքվում՝ ադրբեջանցի լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
Նա գոհունակություն է հայտնել Երևանի ու Բաքվի միջև կարգավորման ընթացքից և խոսել է նաև Թուրքիա-Հայաստանի կարգավորման վրա դրա ազդեցության մասին։
«Հայաստանը Ադրբեջանից նավթամթերք է գնում, և դա անխուսափելիորեն հանգեցնում է նաև Թուրքիա-Հայաստան կարգավորան գործընթացի սկզբնավորմանը», – նշել է Օքթայը։
Վերջինս Ադրբեջան-Հայաստան հարաբերություններն է քննարկել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։
Թուրք պաշտոնյան փետրվարի 24-ին Բաքու է ժամանել՝ մասնակցելու Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի խորհրդարանների արտաքին հանձնաժողովների ղեկավարների եռակողմ հանդիպմանը։
Ֆուաթ Օքթայը 2018-2023-ին եղել է Թուրքիայի փոխնախագահը։
The post Անկարան գոհունակություն է հայտնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առթիվ appeared first on CIVILNET.