Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ նախագահ:
ՍԴ դատավորների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ՝ 6 տարի ժամկետով։
Հիշեցնենք՝ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։