Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Երևան քաղաքում հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 13-ի և 14-ի երեկոյան ժամերին, 15-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ին կեսօրից հետո, … Read more

Տարբեր հատվածներում լինելու է երաժշտություն ու լավ տրամադրություն. շնորհավո՛ր մեր սիրելի քաղաքի տոնը. Ավինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով քաղաքի տոնը: «Սիրելի՛ երևանցիներ, շնորհավոր մեր սիրելի քաղաքի տոնը։ Ամբողջ օրը քաղաքի տարբեր հատվածներում լինելու է երաժշտություն ու լավ տրամադրություն։ Այնպես որ, ընտանիքով, ընկերներով դուրս եկեք քաղաք, միասին վայելենք այս գեղեցիկ օրը»,- նշել է Ավինյանը: Տեսանյութն՝ այստեղ

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված լայնածավալ հարցազրույցում անդրադարձել է մանկության հուշերին, հոր՝ Համլետ Մխիթարյանի թողած ազդեցությանը, անգլիական ակումբներ տեղափոխություններին, Ժոզե Մոուրինյուի հետ աշխատանքի բարդություններին և այլ հետաքրքրաշարժ դրվագների։ Խոսելով մանկության հուշերի, հոր թողած ազդեցության ու ընտանեկան պատմությունների մասին՝ … Read more

Նոր կենսաչափական փաստաթղթեր․ ո՞վ պետք է ունենա և որքա՞ն կարժենա. մանրամասնում է Նելլի Դավթյանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Նոր կենսաչափական փաստաթուղթը, որը մրցունակ է աշխարհում և անվտանգային բաղադրիչները համապատասխանում են ԵՄ գործող չափանիշներին, արժենալու է 28 650, իսկ նույնականացման քարտը՝ 5950 դրամ։ Այս մասին հայտարարել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը։ Հրապարակված տեսանյութում Դավթյանը մանրամասն ներկայացրել է նոր կենսաչափական անձնագրի ընձեռած հնարավորությունները։

Բրազիլական հատուկ նշանակության ջոկատայինները չեզոքացրել են զինվшծ տղամարդուն, որը ներխուժել էր մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Բրազիլական հատուկ նշանակության ջոկատայինները չեզոքացրել են զինված տղամարդուն, որը ներխուժել էր մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայի։ Այս մասին հայտնել է UOL նորությունների պորտալը՝ հղում անելով նահանգի ռազմական ոստիկանությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Միջադեպը տեղի է ունեցել կեսօրից հետո՝ Սան Բրաս շրջանի նախադպրոցական ուսումնական մունիցիպալ կենտրոնում։ Տղամարդը մագլցել է … Read more

Մեր զավակները թող ժառանգեն մեզանից մեծ բարեփոխումներ և նոր մարտահրավերներ ընդունելու ու լուծելու համարձակություն․ Ազարյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը գրել է․  «Եվ մենք պատասխանատու ենք ոչ միայն այսօրվա Երևանի, այլև այն Երևանի համար, որտեղ ապրելու են մեր երեխաները։ Մեր զավակները թող ժառանգեն մեզանից մեծ բարեփոխումներ և նոր մարտահրավերներ ընդունելու ու լուծելու համարձակություն։ Ու մի բան էլ եմ մաղթում՝ որ Երևանը երբեք չկորցնի իր ամենակարևորին՝ իր … Read more

Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականն այսօր Հորդանանում կանցկացնի 2-րդ ընկերական հանդիպումը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ «Մեր թիմը կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ։ Մրցավեճը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին»,- հայտնում են ֆեդերացիայից։