Պապիկյանի այցը Թեհրան. ի՞նչ է քննարկվել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ փետրվարի 23-ին մեկնարկած պաշտոնական այցը Թեհրան հագեցած էր․ վերջինս հանդիպեց Իրանի Պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեին, Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Աբդոլռահիմ Մուսավիին և նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

Այցը նախ և առաջ ուշագրավ էր իր ժամանակահատվածով, երբ Իրանի ու ԱՄՆ-ի միջև ռազմական բախման լուրջ հավանականություն կա։ Ըստ իրանական մամուլի՝ Պապիկյանը Թեհրան է մեկնել իրանցի իր պաշտոնակցի հրավերով, իսկ Հայաստանում Իրանի դեսպանի վստահեցմամբ՝ այցի մասին որոշումը կայացվել է ոչ թե վերջերս, այլ՝ նախապես։

Հանդիպումների հիմնական մեխը՝ բազմաոլորտ համագործակցության խորացումն էր, բայց իրանական կողմը մի շարք ուղերձներ է հղել՝ արտահայտելով Իրանի ավանդական տեսակետները։ Իրանի ՊՆ նախարար Ազիզ Նասիրզադեն արտատարածաշրջանային ուժերի և նրանց դեմ պայքարելու կարևորությունից է խոսել, նկատելով, որ Իրանն այդ հարցերում զգայուն է։

Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մուսավին էլ, կարևորելով տարածաշրջանային կայունությունը՝ հանդես է եկել Հայաստանի հետ պաշտպանական ոլորտի համագործակցությունը զարգացնելու օգտին։

Օրվա գլխավոր հանդիպումը Փեզեշքիանի հետ էր, որն ի թիվս այլ հարցերի՝ կարևորել է Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթի վերջնականացումը։

Փաստաթղթի ստորագրումը քննարկվում էր օգոստոսին Փեզեշքիանի երևանյան այցից առաջ, սակայն կողմերը ըստ երևույթին չհասցնելով և կամ չհամաձայնեցնելով փաստաթղթի բոլոր կետերը, դրա վերջնականացումը թողել են հետոյի։ Ուշագրավ է լինելու փաստաթղթի բովանդակությունը։

Փաստաթղթի ստորագրումը պաշտոնապես ռազմավարական բնույթ կհաղորդի հայ-իրանական հարաբերություններին․

The post Պապիկյանի այցը Թեհրան. ի՞նչ է քննարկվել appeared first on CIVILNET.

Leave a comment