Մոսկվան հույս ունի, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը կմասնակցեն ընտրություններին. Պուտին

Մոսկվան ըմբռնումով է մոտենում Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներին՝ հույս հայտնելով, որ դրանք չեն ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նշել է Պուտինը։ ՌԴ նախագահի խոսքով՝ նախընտրական շրջանում քաղաքական լարվածությունը բնական է, սակայն այն չպետք է անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։ «Կարևորն այն է, որ այս սրացումները ոչ մի կերպ չեն վնասել մեր … Read more

«Անկախության մեր ճանապարհը». զրույց Հանրայինի չհեռարձակած ֆիլմի շուրջ

Դատարանը բավարարել է Հանրային հեռուստաըներության հայցը՝ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի բացառիկ իրավունքների վերաբերյալ։ Ֆիլմի պատվիրատուն Հանրային հեռուստաընկերությունն է, ֆիլմի հեղինակային իրավունքը պատկանում է Հանրայինին, որը, սակայն ֆիլմը երբևէ չի հեռարձակել։ Պասկևիչյանի խոսքով՝ պատճառը ֆիլմի բովանդակությունն է՝ այն պատմում է Արցախյան և Անկախության շարժումների մասին։ Հանրայինը ոչ միայն չի ցուցադրել ֆիլմը, այլև ֆիլմի օգտագործումն արգելելու հայցով … Read more

Մոսկվան բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու համար․ Զախարովա

Մոսկվան բանակցություններ չի վարում ո՛չ Աստանայի, ո՛չ էլ Երևանի հետ՝ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու համար։ Այս մասին ապրիլի 1-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։  «2008-ին կնքված կոնցեսիոն համաձայնագրի ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Արդեն երկար տարիներ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ կատարում է … Read more

«Որևէ ֆիլմ չի արգելվել». Հանրայինի արձագանքը՝ Տիգրան Պասկևիչյանին

«Որևէ ֆիլմ չի արգելվել։ Խոսքը գրաքննության մասին չէ, այլ պայմանագրային պարտավորությունները չկատարելու». այսպես է արձագանքել Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյաը հեռուստաընկերության պատվերով՝ Տիգրան Պասկևիչյանի ստեղծած «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրության արգելքի մասին հայտարարություններին։ «Նրանք համարում են, որ չի կարելի ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել 88-ի շարժումից մինչև անկախության հռչակումը»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել … Read more

Դավիթ Մինասյանը գիտակցությունը կորցրել է ՔԿՀ-ի ճանապարհին. նրան հետազոտել և դուրս են գրել հիվանդանոցից

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանը գիտակցությունը կորցրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու ճանապարհին։ Նրան տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն։ Փաստաբանները լրագրողներին հայտնեցին, որ հիվանդանոցում Դավիթին ուլտրաձայնային հետազոտություն են կատարել և դուրս են գրել։ Տղային կրկին տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ «Բժիշկներին խնդրեցինք սպասել մինչև մայրը Դավիթի բժշկական փաստաթղթերը բերի․․․ բա … Read more

Կանեփից մինչև կոկաին. ինչպես է «Տելեգրամը» փոխել Հայաստանի թմրաշուկան

Գևորգ Թոսունյան Թմրամիջոց գնելն այսօր նույնքան հեշտ է, որքան համացանցով սնունդ պատվիրելը։ Վիճակագրական թվերն աճում են, բայց խնդիրը չի սկսվում կամ ավարտվում միայն այդ աճով։ Թմրամիջոցների գործածման «երիտասարդացում և կանացիացում» է տեղի ունենում։ «Եթե հնարավորություն ունենայի վերադառնալ 23 տարեկան, ինքս ինձ կասեի՝ խելքդ գլուխդ հավաքիր ու մի շարունակիր»,- սա 45-ամյա Նարինեի (անունը փոխված է) խոստովանությունն … Read more

Բենզալցակայաններ՝ շենքերի մոտ. ինչ է արվում խնդիրը լուծելու համար

Շենք-շինությունների միջև միջտարածության սահմանված չափի խախտում, անվտանգության կղզյակների բացակայություն, հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգի բացակայություն․ սրանք հաճախ հանդիպող խախտումներն են բենզալցակայններում։ Քաղաքաշինության կոմիտեի փոխանցմամբ՝ 2023-ից սկսած Երևանում գործող բենզալցակայաններից, գազալցակայաններից և նավթամթերքի պահեստարաններից ավելի քան 100 տնտեսվարողների գործունեությունը դադարեցնելու որոշումներ են կայացվել։ The post Բենզալցակայաններ՝ շենքերի մոտ. ինչ է արվում խնդիրը լուծելու համար appeared first on … Read more

Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը հայտնել է, որ ապրիլի 1-ին կկայանան ռուս-հայական բանակցություններ, որոնց ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարցեր և Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը։ «Այնուհետև երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, կշարունակեն … Read more

Ինչպէս մեկնաբանել IRI-ի հարցախոյզի արդիւնքները

Նախընտրական արշաւի այս օրերուն շահեկան է սերտել Միջազգային Հանրապետական հիմնարկութեան (IRI) իրագործած հարցախոյզի արդիւնքները։ Քաղաքագիտութեան դասախօս Ասպետ Գոչիկեան Աբօ Պողիկեանի հետ զրոյցի ընթացքին հանգամանօրէն կը ներկայացնէ իր նկատողութիւնները հարցախոյզի մէջ ներկայացուած թիւերու վերաբերեալ, վեր հանելով կարեւորագոյն խնդիրները, որոնք կը յուզեն քաղաքացիները։ Փրոֆ. Գոչիկեան կը շեշտէ քուէարկողներու տրամադրութեանց մէջ արձանագրուած փոփոխութիւնները անցեալ հարցախոյզներէն ի վեր, նշելով … Read more

Ամուսինը բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ՝ նրան հասցնելով ինքնասպանության․ՔԿ

Ամուսինը համատեղ կյանքի ընթացքում պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ամուսինը ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող 38 հատ մարտական փամփուշտ: Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ … Read more