Մոսկվան հույս ունի, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը կմասնակցեն ընտրություններին. Պուտին

Մոսկվան ըմբռնումով է մոտենում Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներին՝ հույս հայտնելով, որ դրանք չեն ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նշել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ նախընտրական շրջանում քաղաքական լարվածությունը բնական է, սակայն այն չպետք է անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։

«Կարևորն այն է, որ այս սրացումները ոչ մի կերպ չեն վնասել մեր հարաբերություններին»,- ընդգծել է Պուտինը։ Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանում ունի բազմաթիվ գործընկերներ և կապեր։

«Մենք Հայաստանում շատ ընկերներ ունենք, շատ-շատ։ Մենք դա գիտենք»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվում է ավելի քան 2 միլիոն հայ։

Պուտինը նաև հույս է հայտնել, որ Հայաստանում գործող տարբեր քաղաքական ուժերը, այդ թվում՝ ռուսամետները, կկարողանան մասնակցել ընտրություններին։ Միևնույն ժամանակ ՌԴ նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։

«Դա ձեր որոշումն է, մենք չենք միջամտում»,- ասել է նա՝ անդրադառնալով Հայաստանում ազատազրկման մեջ գտնվող որոշ գործիչներին։

The post Մոսկվան հույս ունի, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը կմասնակցեն ընտրություններին. Պուտին appeared first on CIVILNET.

Leave a comment