Ամուսինը համատեղ կյանքի ընթացքում պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ամուսինը ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող 38 հատ մարտական փամփուշտ:
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ինքնասպանության հասցնելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
The post Ամուսինը բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ՝ նրան հասցնելով ինքնասպանության․ՔԿ appeared first on CIVILNET.