Բա անող էին, թող անեին, դուրները չի՞ գալիս, որ Սպիտակը կառուցվում ա. ՔՊ-ի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սպիտակ խոշորացված համայնքում « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը համոզված է, որ բնակիչները քվեարկելու են հենց 10-րդ համարի օգտին:

Ներկայացնելով համայնքային ձեռքբերումները՝ Քաջայր Նիկողոսյանը շեշտեց, որ 5 տարիների ընթացքում Սպիտակում կառուցվել և նորոգվել են մանկապարտեզներ, դպրոցներ, ինչպես նաև ճանապարհներ ու մայթեր, որոնք ավելի քան 100 տարի ասֆալտապատված չէին եղել։

«Համայնքապետարանի կողմից ձեռք է բերվել 22 միավոր նոր տեխնիկա, իսկ 4200 քառակուսի մետր տարածքի վրա զրոյից կառուցվել է ժամանակակից ավտոպարկ՝ ավտոլվացման երկու կետերով, պահեստներով, արհեստանոցներով, գրասենյակներով և ապաստարանով։ Բացի այդ, արդիականացվել է աղբահանության համակարգը. հին երկաթյա աղբարկղները փոխարինվել են կափարիչով պլաստմասսայե կոնտեյներներով և համալրվել նոր աղբատար մեքենաներով»,- ասաց նա։

Լրագրողների հարցին, որ ընտրությունների նախաշեմին համայնքապետարանի ենթականեր են ազատվել աշխատանքից, ՔՊ թեկնածուն պնդեց, որ նրանք քաղաքական դրդապատճառներով չեն ազատվել աշխատանքից։

«Ազատվել են, քանի որ տվյալ աշխատակիցները կարգապահական խնդիրներ են ունեցել, անհարգելի բացակայություններ և ենթարկվել են կարգապահական տույժերի, պարզապես նրանց աշխատանքից ազատելը համընկել է ընտրական շրջանի հետ»,- ասաց Նիկողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment