Ամասիայում, որտեղ թեժ ընտրապայքար է ընթանում ՔՊ-ի ու նորաստեղծ «Բարոյական արժեքներ» կուսակցության միջև, կա ընդամենը մեկ ընտրատեղամաս ու ընտրելու մեծ հերթեր են գոյացել։
Հերթեր են առաջանում նաև քվեատուփերի մոտ։ Թիվ 30/37 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գրետա Ջանոյանի տեղեկացնելով` կան 1163 ընտրողներ, որոնցից 400-ն արդեն իրենց ընտրությունը կատարել են։ Ըստ նախագահի, առավոտյան ժամը 8-ին 5 հոգի արդեն իսկ կատարել են իրենց ընտրությունը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)