Բաց քվեարկության դեպք է արձանագրվել. 22/25 տեղամասի հանձնաժողովի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սպիտակի 22/25 ընտրատեղամասում արձանագրվել է բաց քվեարկության մեկ դեպք, երբ քվեարկողին օգնող անձը բացահայտ կերպով նրա փոխարեն կատարել է ընտրությունը:

Տեղամասային հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ կազմվել է արձանագրություն, և հանձնաժողովի անդամները քննարկելու են արձանագրված խախտման հետ կապված հետագա քայլերը:

Սա տեղամասում գրանցված միակ խախտումն է եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընտրատեղամասում գրանցվել էր նաև հոսանքազրկման կարճատև դեպք: Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ խնդիրն առաջացել էր շենքի ապահովիչների պատճառով, սակայն խնդիրն արագ կարգավորվել է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment