Idram&IDBank. TOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin

IDBank-ը մասնակցում է TOON EXPO 2026-ին եւ մարտի 27-29-ը կներկայանա հիփոթեքային վարկերի շահավետ առաջարկներով, անակնկալ նվերներով եւ պատրաստ օգնելու գնել ձեր երազանքների բնակարանը։  Անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ եւ մասշտաբային TOON EXPO-ն այցելուներին եւ մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալու 100-ից ավելի ընկերությունների հետ կառուցապատման, անշարժ գույքի գործակալության, բանկային համակարգի, մատակարարման ոլորտներից, օգտվել շահավետ … Read more

HENDERSON նորաձեւության տունը ներկայացրել է գարուն-ամառ 2026 հավաքածուն

Մարտի 24-ին Մոսկվայի նշանավոր «Պաշկովի տանը» տեղի է ունեցել HENDERSON Fashion Show SS’26 ցուցադրությունը, որի ընթացքում ներկայացվել է նորաձեւության տան գարուն-ամառ 2026 հավաքածուն՝ «Ռետրոսպեկտիվա» խորագրով։ Լուսանկարը՝ Henderson Հավաքածուն անդրադառնում է 70-80-ականների կինոյի էսթետիկային՝ այն վերաիմաստավորելով ժամանակակից տղամարդու զգեստապահարանի համատեքստում։ Միջոցառման պաշտոնական գործընկերն էր «Ленинка Арт»-ը, որի հիմնադիրը Ռուսաստանի պետական գրադարանն է:  Լուսանկարը՝ Henderson … Read more

Բարեփոխումների աջակցման համար ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի €143 միլիոն

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Բազմոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:  Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է €143 միլիոն ընդհանուր արժողությամբ ԵՄ աջակցություն, որը Հայաստանի զարգացմանն է ուղղվելու 2026-2028 թթ. ընթացքում։ Ֆինանսական փաթեթը բաղկացած է երկու բաղադրիչից՝ €90 միլիոն ուղիղ բյուջետային աջակցություն եւ €53 միլիոն տեխնիկական … Read more

Իդրամը եւ IDBank-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել ԵՊՀ-ում

IDBank-ը եւ Իդրամը շարունակում են իրենց սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը երեխաների, ուսանողների եւ մեծահասակների շրջանում։  Այս անգամ IDBank-ը եւ Իդրամը անցկացրել են եռօրյա դասընթաց Երեւանի պետական համալսարանի Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ՝ ներկայացնելով ֆինանսական մտածողության հիմունքները։ Եռօրյա դասընթացներին մասնակցել է շուրջ 150 ուսանող։ IDBank-ի եւ Իդրամի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության … Read more

Telcell-ի տերմինալները կապահովեն նույնականացման բազմազան հնարավորություններ

Այսուհետ Telcell Terminal-ների միջոցով բանկային հաշիվների եւ քարտերի համալրումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ հաճախորդը անցնի պարտադիր նույնականացում։ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ տերմինալների միջոցով բանկային հաշիվներին եւ քարտերին փոխանցումներ կատարելիս հաճախորդները պետք է անցնեն պատշաճ նույնականացում։ Հակառակ դեպքում բանկերը չեն ընդունի գործարքները։ Մարտի 19-ից բանկերը դադարեցրել … Read more

«Թել-Սել»-ի վճարամիջոցներով վերականգնվել են «Թիմ Տելեկոմ Արմենիա» ծառայությունների դիմաց վճարումները

Հաճախորդների հարմարավետությունն ապահովելու եւ ժամանակը խնայելու նպատակով «Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Թիմ Տելեկոմ Արմենիա» բջջային կապի օպերատորի ծառայությունների դիմաց վճարումները: «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ֆասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը

Ֆասթ Բանկն ու Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբն օրերս գործակցության պայմանագիր են կնքել, որով բանկը հովանավորելու է նոր ձեւավորված ֆուտբոլային թիմին։ Ֆասթ Բանկում կարեւորում են ֆուտբոլի առաջխաղացումը, տաղանդավոր երիտասարդների բացահայտումը եւ նրանց համար զարգացման հավասար հնարավորությունների ստեղծումը։  «Մենք հաստատապես համոզված ենք, որ մեր ֆուտբոլը կարող է մեծ բարձունքների հասնել միայն այն ժամանակ, երբ բոլորիս ուժերը միավորվեն, … Read more

Մասնավոր վարկային շուկայի «խավարասերներն» ու «Բերմուդյան եռանկյունին»

Ներկայացնում ենք Բերքլիի համալսարանի ֆինանսների եւ ժողովրդավարության ծրագրի հետազոտական գծով տնօրեն Բրայան Ջադջի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար: Բրայան Ջադջ Ֆինանսական շուկաների առանձնահատկությունն այն է, որ ամենակարեւոր տեղեկատվությունը հաճախ ունեն նրանք, ովքեր ամենաքիչն են հակված այն բացահայտելուն։ Համակարգի ներքին գործունեությունը անտեսանելի է արտաքին դիտորդների համար, ինչն ավելի ցայտուն է, երբ Ուոլ Սթրիթի առաջատար ղեկավարները սկսում … Read more

Ապրիլի 6-ին կկայանա բիզնես առաջնորդության Fast-Forward 2026 կոնֆերանսը

2026 թվականի ապրիլի 6-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունն իր Banks.am պորտալով եւ Boyden Armenia ընկերությունը կանցկացնեն բիզնես առաջնորդության Fast-Forward 2026 կոնֆերանսը: Կոնֆերանսում հայաստանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչները քննարկելու են բիզնեսի իրավահաջորդության եւ անկախ տնօրենների ինստիտուտին վերաբերող հարցեր: Կոնֆերանսի գործընկերներն են Wilco կապիտալի կառավարման ընկերությունը, Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը, «Ալֆա-Ֆարմ» ընկերությունը եւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը: Կոնֆերանսի իվենթ-գործընկերը … Read more

ԱԶԲ-ն աջակցություն կտրամադրի Մերձավոր Արեւելքի ճգնաժամի հետեւանքները մեղմացնելու համար

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հայտարարել է ֆինանսական աջակցության փաթեթի մասին՝ օգնելու իր զարգացող անդամ երկրներին մեղմել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող հակամարտությունից բխող տնտեսական եւ ֆինանսական հետեւանքները: «ԱԶԲ-ն կտրամադրի արագ, ճկուն եւ մասշտաբավորվող աջակցություն՝ օգնելու երկրներին կառավարել անհապաղ ճնշումները եւ ամրապնդել երկարաժամկետ դիմադրողականությունը, մասնավորապես՝ արագ տրամադրվող բյուջետային աջակցություն, ինչպես նաեւ առեւտրի եւ մատակարարման շղթաների ֆինանսավորում՝ ապահովելու … Read more