Իդրամը եւ IDBank-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել ԵՊՀ-ում

IDBank-ը եւ Իդրամը շարունակում են իրենց սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը երեխաների, ուսանողների եւ մեծահասակների շրջանում։ 

Այս անգամ IDBank-ը եւ Իդրամը անցկացրել են եռօրյա դասընթաց Երեւանի պետական համալսարանի Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ՝ ներկայացնելով ֆինանսական մտածողության հիմունքները։

Եռօրյա դասընթացներին մասնակցել է շուրջ 150 ուսանող։ IDBank-ի եւ Իդրամի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը եւ Կորպորատիվ բիզնես գործընթացների եւ թիմի զարգացման ղեկավար Հայկ Մուրադյանը ինչպես տեսական, այնպես էլ գործնական օրինակներով եւ նյութերով ներկայացրել են ֆինանսական գրագիտության կարեւոր սկզբունքները, զեղծարարություններից պաշտպանվելու հիմնական մեթոդները եւ վարքագծային տնտեսագիտության ոլորտը։ 

Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ համալսարանում ֆինանսական գրագիտության դասընթացի առաջին փորձը առավել քան հաջողված էր․ «Ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք երեք օր անցկացնել ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ եւ տեսնել նրանց մեծ հետաքրքրվածությունն ու ոգեւորությունը թեմայի շուրջ։ Վստահաբար կարող ենք նշել, որ սա մեր առաջին, բայց ոչ վերջին համագործակցությունը կլինի ինչպես Մայր բուհի, այնպես էլ այլ համալսարանների հետ»:

«Երեւանի պետական համալսարանի Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը մեծ ուշադրություն է դարձնում ուսումնական գործընթացում ուսանողներին պրակտիկ հմտությունների փոխանցմանը, եւ այս համատեքստում առաջնահերթ ենք համարում նաեւ բիզնեսի հետ մեր կապի ամրապնդումը։ Շատ ենք կարեւորում նաեւ IDBank-ի եւ Իդրամի հետ մեր կայուն եւ երկարատեւ համագործակցությունը» – ասել է ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը։

IDBank-ը եւ Իդրամը կարեւորում են կրթական նախաձեռնությունները եւ շարունակում են իրականացնել արշավներ, որոնք միտված են ֆինանսապես գիտակից հասարակության ձեւավորմանը։

«Ֆինանսապես գրագետ Իդրամի եւ IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:



Leave a comment