IDBank-ը մասնակցում է TOON EXPO 2026-ին եւ մարտի 27-29-ը կներկայանա հիփոթեքային վարկերի շահավետ առաջարկներով, անակնկալ նվերներով եւ պատրաստ օգնելու գնել ձեր երազանքների բնակարանը։
Անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ եւ մասշտաբային TOON EXPO-ն այցելուներին եւ մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալու 100-ից ավելի ընկերությունների հետ կառուցապատման, անշարժ գույքի գործակալության, բանկային համակարգի, մատակարարման ոլորտներից, օգտվել շահավետ առաջարկներից, որ գործելու են հենց ցուցահանդեսի ընթացքում։
IDBank-ի թիմն էլ իր տաղավարում կպատասխանի ձեր բոլոր հարցերին, կօգնի երբեմն բարդ ու անորոշ թվացող գործընթացն առավել պարզ, արագ ու հեշտ դարձնել, հասկանալ՝ ինչի՞ց սկսել եւ ինչպե՞ս ճիշտ համակարգել հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու գործընթացը։
Բացի այդ, բանկը հաճախորդների համար ունի մեծ անակնկալ:
Այն հաճախորդները, որոնք TOON EXPO-ի ընթացքում բանկի տաղավարում կդիմեն գնման, կառուցապատման կամ վերանորոգման հիփոթեքային վարկի ստացման համար, կստանան բանկի կողմից հաստատված վարկի գումարի 1%-ի չափով idcoin (հարկումից հետո)։
Իսկ բանկի հիփոթեքային վարկերին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ, գտնել ձեզ ամենահարմարն ու նախընտրելին եւ դիմել վարկի ստացման համար Բանկի հենց TOON EXPO-ի տաղավարում՝ օգտվելով նաեւ բացառիկ առաջարկից։
TOON EXPO-ն տեղի կունենա մարտի 27-ին, 28-ին եւ 29-ին, ժամը՝ 11:00-21:00, Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում (Ոսկերիչների 1):
idcoin-ները հնարավոր է օգտագործել Idram&IDBank հավելվածում եւ Idplus լոյալության հարթակում QR վճարում կատարելու միջոցով (1 idcoin = 1 դրամ)։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: