Մարտի 24-ին Մոսկվայի նշանավոր «Պաշկովի տանը» տեղի է ունեցել HENDERSON Fashion Show SS’26 ցուցադրությունը, որի ընթացքում ներկայացվել է նորաձեւության տան գարուն-ամառ 2026 հավաքածուն՝ «Ռետրոսպեկտիվա» խորագրով։
Լուսանկարը՝ Henderson
Հավաքածուն անդրադառնում է 70-80-ականների կինոյի էսթետիկային՝ այն վերաիմաստավորելով ժամանակակից տղամարդու զգեստապահարանի համատեքստում։ Միջոցառման պաշտոնական գործընկերն էր «Ленинка Арт»-ը, որի հիմնադիրը Ռուսաստանի պետական գրադարանն է:
Լուսանկարը՝ Henderson
Պոդիումում ներկայացված «Ռետրոսպեկտիվա» հավաքածուն շարունակում է բրենդի կողմից ձեւավորված «ոճի արվեստ» նոր ուղղվածությունը: Հավաքածուն կառուցված է ժամանակակից տղամարդու կերպարի շուրջ, ով ապրում է դինամիկ եւ հագեցած ռիթմով։ Ուրվագծերը պահպանել են հստակությունը, սակայն դարձել ավելի թեթեւ եւ շարժուն՝ բացահայտելով դասական ոճի նոր մեկնաբանություն։
Հիմքում դրված են ազատության, շարժման եւ ներքին հավասարակշռության գաղափարները, որոնք միավորում են անցյալն ու ներկան։
Լուսանկարը՝ Henderson
Ցուցադրության շրջանակում ներկայացվել է նաեւ HENDERSON Studio ուղղվածության նոր հավաքածուն` «Նեոստալգիա»-ն։ Այն ոգեշնչված է 80-ականների իտալական էսթետիկայից՝ ժամանակակից կյանքի ոճի պրիզմայով։ Դասական կտրվածքը համադրվում է ավելի ազատ ուրվագծերի, թրենդային գույների եւ շեշտադրող դետալների հետ՝ ձեւավորելով տղամարդու կերպար, ով հավասարապես ազատ է զգում թե՛ քաղաքային միջավայրում, թե՛ դրանից դուրս։
Պավել Տաբակովը
Լուսանկարը՝ Henderson
Ցուցադրության կարեւորագույն պահերից մեկը դարձել է դերասաններ Պավել Տաբակովի եւ Գրիգորի Վերնիկի, ինչպես նաեւ՝ ժամանակակից կինոյի վառ ներկայացուցիչ Դմիտրի Չեբոտարյովի հայտնվելը պոդիումում։ Նրանց մասնակցությունն ընդգծել է հավաքածուի կինեմատոգրաֆիկ թեմատիկան եւ առաջ բերել ժամանակակից հերոսի կերպարը։
Լուսանկարը՝ Henderson
Ցուցադրությունն ավարտվել է HENDERSON նորաձեւության տան դիզայներների ելույթով՝ հյուրերի երկարատեւ ծափահարությունների ներքո։
Միջոցառմանը ներկա էին մշակույթի, մեդիայի եւ նորաձեւության ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Եգոր Դրուժինին, Կոնստանտին Անդրիկոպուլոս, Միխայիլ Բարիշնիկով, Տատյանա Գեւորկյան, Անար Խալիլով, Մարիա Ֆյոդորովա, Վիլմա Կուտավիչյուտե, Անատոլի Վովկ, Վադիմ Գալագանով, Կարինա Նիգայ, Սերգեյ Սուխով, Անաստասիա Պոլետաեւա, Ալեքսանդր Պերեպյոլկին, Իդրիս Գիտինաեւ, Պավել Կամին, Նատալյա Դոգադինա, Նիկոլա Մելնիկով, Յանա Եգորյան, Գոռ Նահապետյան եւ այլք։
HENDERSON նորաձեւության տան հիմնադիր Ռուբեն Հարությունյանը եւ Յանա Եգորյանը
Լուսանկարը՝ Henderson
Ցուցադրությունից հետո «Պաշկովի տան» երաժշտական սրահում հյուրերին ներկայացվել է եզակի ցուցադրություն Ռուսաստանի պետական գրադարանի ֆոնդերից, որը նվիրված էր 70-80-ականների կինեմատոգրաֆիայում տղամարդկանց նորաձեւությանը։
«Պաշկովի տունը»՝ որպես Մոսկվայի կարեւորագույն ճարտարապետական խորհրդանիշներից մեկը, այդ երեկո վերածվել էր մշակութային հատուկ հարթակի՝ ընդգծելով միջոցառման ձեւաչափը։ Մուտքի մոտ հյուրերին դիմավորում էին ռետրո ավտոմեքենաներ, իսկ ինտերիերի ձեւավորումը՝ լուսային ինստալացիաներով եւ կինոռեկվիզիտով, փոխանցում էր անցյալի կինոստուդիաների մթնոլորտը։
Լուսանկարը՝ Henderson
HENDERSON նորաձեւության տունը շարունակում է իր ռազմավարությունը՝ վերաիմաստավորելով տղամարդու դասական զգեստապահարանը ժամանակակից կյանքի պահանջներին համապատասխան։ Աշխատելով տեսքի, նյութերի եւ կոնտեքստի հետ՝ բրենդը կառուցում է երկխոսություն ժառանգության եւ արդիականության միջեւ՝ առաջարկելով լուծումներ, որոնք համադրվում են առօրյա կյանքի ռիթմին։