TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացել է հատուկ առաջարկով

Նոր տուն գնելու բոլոր ճանապարհները վերջին օրերին տանում էին TOON EXPO՝ անշարժ գույքի ոլորտի տարվա ամենամեծ ցուցահանդես, որտեղ այցելուներին սպասում էին 30 հազարից ավելի բնակարանի ընտրություն, 100-ից ավելի կառուցապատողներ եւ իհարկե, լավագույն ֆինանսական գործընկերը՝ IDBank-ը՝ տան ընտրության, գնման, հետո արդեն վերանորոգման ճանապարհին։  «IDBank-ը միշտ առանձնանում է իր ուրույն ձեռագրով։ Մենք թե՛ ցուցահանդեսին, թե՛ առհասարակ պարբերաբար … Read more

Հայաստանի զբոսաշրջության ապագան. արկածային ուղիներ, կրթություն, փորձառություն

Համաեվրոպական Executive MBA ծրագրի շրջանակում, Հայաստանի Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի հետ համագործակցությամբ, 2026 թվականի մարտի 27-ին կազմակերպվել էր «Հայաստանի զբոսաշրջությունը․որտեղ ենք եւ ինչ դեռ պետք է անել» խորագրով պանելային քննարկում։ Քննարկումը վարում էր Համաեվրոպական Executive MBA ծրագրի տնօրեն, Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի Բիզնես դպրոց-ի դեկան, պրոֆեսոր Լեսլի Սզամոզին։ Զբոսաշրջությունը Հայաստանի համար ռազմավարական հնարավորություն է Լիլիթ Շահզադեյան, … Read more

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցի ավելի քան 500 փորձագետ

Ապրիլի 27-ից 29-ը Երեւանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցի ավելի քան 500 մասնագետ 30 երկրից:  Միջոցառմանը կմասնակցեն բանկերի, դրամական փոխանցումների ընկերությունների, վճարային համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների եւ ստարտափների ղեկավարներ։ Համաժողովը կկենտրոնանա ֆինանսական տեխնոլոգիաների հիմնական միտումների եւ զարգացումների, ինչպես նաեւ ոլորտի ապագան ձեւավորող նոր հնարավորությունների եւ նորարարական մոտեցումների ուսումնասիրության վրա։ FINTECH360 ծրագիրը ներառում է հետեւյալ պանելային … Read more

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է $45 միլիոն

Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը խթանելու նպատակով Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր $45 միլիոն են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի եւ տվյալների կենտրոնի ստեղծման համար։ «Այս նախագծի իրականացումը հսկայական նշանակություն եւ ազդեցություն է ունենալու Հայաստանի համար։ Այն մեր երկրի առջեւ նոր հորիզոններ է բացելու. տեխնոլոգիաների առումով Հայաստանը ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային … Read more

Wizz Air-ն ընդլայնում է գործունեությունը Հայաստանում՝ գործարկելով նոր ուղղություններ

Հայաստանում առաջատար եվրոպական ավիափոխադրող «Wizz Air» ավիաընկերությունը հայտարարել է, որ 2026 թվականի հոկտեմբերին Երեւանի բազայում կավելացնի իր երրորդ օդանավը եւ կգործարկի եւս երկու նոր երթուղի: «Ուրախ ենք ընդլայնել մեր ներկայությունը Հայաստանում՝ Երեւանի բազայում երրորդ օդանավի բազավորմամբ: Այս կարեւոր քայլը վկայում է մեր շարունակական աճի եւ հայկական շուկայի հանդեպ մեր ամուր հանձնառության մասին։ Այս ընդլայնումը ցույց … Read more

ԱՄՀ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։  Վարչապետը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ԱՄՀ–ի միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունն ու մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՀ–ի կողմից Հայաստանի համար հաստատված նոր ծրագրի շրջանակում տրամադրվելիք միջոցները կնպաստեն … Read more

$300 միլիոնի սինդիկացված վարկ՝ Firebird AI-ին

Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ վեց ֆինանսական կառույցի միջեւ ստորագրվել է սինդիկացված վարկային պայմանագիր՝ խոշոր տեխնոլոգիական նախագծի ֆինանսավորման նպատակով։ Գործարքի շրջանակում առաջատար բանկերն ու ներդրումային կառույցները միավորվել են՝ Firebird AI ընկերությանը տրամադրելու $300 մլն ֆինանսավորում։ Ծրագրի առաջին փուլի ընդհանուր ներդրման ծավալը կազմում է մոտ $450 մլն, որի զգալի մասը ապահովվում է վեց ֆինանսական … Read more

Թրամփի ստորագրությունը կհայտնվի դոլարային թղթադրամների վրա

ԱՄՆ-ի 250-ամյակի կապակցությամբ դոլարային թղթադրամների վրա կտեղադրվի Դոնալդ Թրամփի ստորագրությունը։ Սա պատմության մեջ առաջին դեպքը կլինի, երբ դոլարի վրա գործող նախագահի ստորագրություն կլինի: «Նախագահ Թրամփի ղեկավարությամբ մենք ընթանում ենք դեպի աննախադեպ տնտեսական աճ, դոլարի կայուն գերակայություն, ֆինանսական հզորություն ու կայունություն», – մեկնաբանել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ 100 դոլար անվանական արժեքով առաջին թղթադրամները Թրամփի … Read more

Evoca-ն մասնակցում է TOON EXPO 2026-ին

Evocabank-ը մասնակցում է TOON EXPO 2026-ին՝ Հայաստանում անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտի ամենամեծ եւ մասշտաբային ցուցահանդեսին, որն անցկացվում է արդեն 6-րդ անգամ։ Ինչպես նշել են բանկում, Էքսպոյի ընթացքում այցելուները կկարողանան գտնել իրենց նոր բնակարանը կառուցապատող ընկերություններից, դիմել հիփոթեքի համար Evoca-ի տաղավարում, տեղում ձեւակերպել վերանորոգման եւ ներդրումային վարկեր, ինչպես նաեւ օգտվել բանկի հատուկ պայմաններից, որոնք կգործեն … Read more