ԱՄՆ-ի 250-ամյակի կապակցությամբ դոլարային թղթադրամների վրա կտեղադրվի Դոնալդ Թրամփի ստորագրությունը։
Սա պատմության մեջ առաջին դեպքը կլինի, երբ դոլարի վրա գործող նախագահի ստորագրություն կլինի:
«Նախագահ Թրամփի ղեկավարությամբ մենք ընթանում ենք դեպի աննախադեպ տնտեսական աճ, դոլարի կայուն գերակայություն, ֆինանսական հզորություն ու կայունություն», – մեկնաբանել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
100 դոլար անվանական արժեքով առաջին թղթադրամները Թրամփի ստորագրությամբ կսկսեն տպագրվել ս.թ. հունիսին, իսկ հետո ստորագրությունը կհայտնվի նաեւ մյուս թղթադրամների վրա։