Բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Կոնդրախինը «Մոսկվա 24»-ի հետ զրույցում բացատրել է գրիպի դեմ պատվաստանյութի հակացուցումները։
Կոնդրախինը նշել է, որ բարդություններ կառաջանան հավի սպիտակուցի նկատմամբ ալերգիա ունեցողների մոտ, քանի որ պատվաստանյութը պատրաստվում է դրանից։
Ըստ նրա՝ նրանք, ովքեր նախկինում ունեցել են ալերգիկ ռեակցիա որևէ պատվաստանյութի նկատմամբ կամ 37-40 աստիճանից բարձր ջերմություն, նույնպես չպետք է պատվաստվեն։