Անի Մավյանը՝ «Ռենշինի» մոդելի մասին. Քաղաքաշինություն, վստահելիություն, կապիտալի շուկա

Նախորդ ամիս «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարեց կապիտալի շուկա մուտք գործելու մասին՝ թողարկելով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։  Banks.am-ի հետ զրույցում ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը նշում է, որ ֆինանսական եւ բիզնես աշխարհում պարտատոմսերի թողարկումը շատ ավելին է, քան պարզապես այլընտրանքային ֆինանսավորման գործիքի կիրառումը:  Գլոբալ ստանդարտներ եւ գիտելիքի փոխանցում «Մեր նախագծերը պարզապես շենքեր կամ համալիրներ չեն, դրանք … Read more

Մինչեւ 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու եւ ԱրարատԲանկ տեղափոխելու համար

ԱրարատԲանկը հանդես է գալիս շուկայում վարկավորման նոր, գրավիչ առաջարկով․ բոլոր վարկերը մեկում՝ մրցակցային տոկոսադրույքով։  Բանկը տրամադրում է մինչեւ 5 մլն ՀՀ դրամ սպառողական վարկ` այլ ֆինանսական կազմակերպություններում գործող սպառողական վարկերի միավորման եւ տեղափոխման նպատակով, եթե ունեք դրական վարկային պատմություն եւ վարկերի սպասարկման փորձ։   Վարկի պայմաններն են․  •    տարեկան տոկոսադրույք՝ 17%, •    փաստացի տոկոսադրույք՝ 18․40%, •  … Read more

Idram&IDBank-ը ներկայացնում են նոր ակցիա մարտի 8-ին ընդառաջ

Կանանց միամսյակի կապակցությամբ 2026թ․ մարտի 6-ին, 7-ին եւ 8-ին Երեւան Մոլի վաճառակետերում կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով՝ հնարավորություն կստանաք շահել idplus-ի նվեր-քարտեր։ Մասնակցության պայմաններն են՝  •    մարտի 6-ին, 7-ին կամ 8-ին Երեւան Մոլի վաճառակետերում կատարել միանվագ 10․000 դրամ եւ ավելի առնվազն 3 QR վճարում Idram&IDBank հավելվածով,•    մոտեցնել վճարումը հաստատող անդորրագրերը Idram&IDBank-ի ինֆորմացիոն տաղավար,•  … Read more

Բանկերի ղեկավարների հետ քննարկվել են քաղաքաշինական ներդրումային նախագծերը

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյհանը Հայաստանի բանկերի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է մայրաքաղաքում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ներդրումային ծրագրերը։ Քաղաքապետը կարեւորել է համայնք–մասնավոր համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ բանկային համակարգը ոչ միայն տնտեսական ակտիվության շարժիչ ուժ է, այլեւ սոցիալական պատասխանատվություն կրող կարեւոր գործընկեր։ Բանկերի միությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք նախագծերի, որոնք … Read more

UBPay-ը եւ MoneyTO-ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին։  Յունիբանկից հայտնել են, որ նոր ծառայությունը գործարկվել է MoneyTO բրիտանական դրամական փոխանցումների համակարգի հետ համագործակցության շրջանակում։ 2026 թվականի հունվարի 30-ին ՀՀ Կենտրոնական բանկը տրամադրել է երկու համակարգերի միջեւ համագործակցության թույլտվության որոշում։ Հայաստանից դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել … Read more

Մարտի 5-ից սկսվում է կենսաթոշակառուների եւ նպաստառուների բաշխումը բանկերի միջեւ

Կառավարության որոշմամբ սապրիլի 1-ից Հայաստանում պետական բոլոր նպաստներն ու կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի կողմից թողարկված կենսաթոշակային քարտերի միջոցով։ Բանկերը հունվար-փետրվար ամիսներին անկանխիկ վճարման դիմում ներկայացրած եւ բանկ ընտրած քաղաքացիների համար իրականացրել են քարտերի թողարկումը։  Բանկից միությունից հիշեցնում են, որ անկանխիկ վճարման դիմում չներկայացրած շահառուները մարտի 5-ից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից … Read more

Ամերիաբանկը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում է

Ամերիաբանկը, որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում։  Որպես LFG խմբի անդամ` Ամերիաբանկն առաջին հայկական հաստատությունն է, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում խմբի շուկայական կապիտալիզացիայի մեծության շնորհիվ: «2006թ-ից Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելով՝ … Read more

Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբա բանկի 30-ամյակի նվերը Երեւանին

Ակբա բանկի եւ Երեւանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի։ Պուրակի բարեկարգումն Ակբա բանկի նվերն է Երեւանին՝ իր 30-ամյակի կապակցությամբ: Բանկից հայտնել են, որ նախագծի նպատակն է այգին դարձնել հանգստի ու զբոսանքի լիարժեք վայր։ Առաջիկայում պուրակը կդառնա ավելի բարեկարգ, ժամանակակից ու կանաչապատ. կոնսերվատորիայի հարակից այգին կխոսի ու կպատմի վարդապետի ու նրա թողած ժառանգության մասին:  Տարածքում … Read more

Կոբախիձե. Հայաստանը Վրաստանի արտաքին առեւտրի գործընկերների առաջին տասնյակում է

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր ասել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։  «Մենք դեռ ունենք չիրացված ներուժ եւ հեռանկարներ։ Կուզեի առանձնացնել մեր շատ հաջողված առեւտրատնտեսական համագործակցությունը։ Առեւտրի առումով Հայաստանը Վրաստանի արտաքին առեւտրի գործընկերների առաջին տասնյակում է, ճանապարհորդությունների եւ զբոսաշրջության իմաստով Հայաստանն առաջին եռյակում է Վրաստանի համար, եւ շատ արժեքավոր է նման համագործակցություն … Read more