Ամիօ բանկը առաջարկում է բանկային ծառայությունների 3 փաթեթ

Այսօր առաջատար ընկերությունները գնալով ավելի հաճախ են անցնում փաթեթային առաջարկների՝ միավորելով իրենց ծառայությունները մեկ ամբողջական լուծման մեջ։ Այս մոտեցման նպատակն է ոչ միայն բավարարել հաճախորդների հիմնական կարիքները, այլեւ առաջարկել ամբողջական եւ հարմարավետ փորձառություն` առավել շահավետ պայմաններով։

Որպես կայուն եւ զարգացող բանկ՝ Ամիօն ներկայացրել է «Ամիօ փաթեթներ»-ը՝ միավորելով ամենապահանջված ծառայությունները մեկ տեղում։

Ամիօի երեք փաթեթները՝ Active, Pro եւ Exclusive, նախատեսված են տարբեր կենսակերպերի եւ ֆինանսական պահանջների համար։

Active փաթեթը հարմար է նրանց համար, ովքեր նախընտրում են արագ եւ պարզ բանկային գործարքներ մեկ տեղում: 
Pro փաթեթը նախատեսված է հավելյալ առավելություններ փնտրող հաճախորդների համար։
Exclusive փաթեթը առաջարկում է անհատական սպասարկում եւ պրեմիում պայմաններ:

Փաթեթներն արդեն հասանելի են Ամիօ բանկի մասնաճյուղերում, ինչպես նաեւ հնարավոր է ակտիվացնել առցանց՝ AMIO Mobile հավելվածի միջոցով։

Ծանոթացեք մանրամասներին այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Leave a comment