Evocabank-ը մասնակցում է Leasing Expo 2026-ին

Ապրիլի 10-12-ը ներառյալ այցելեք Evocabank-ի տաղավար LEASING EXPO 2026-ին եւ ծանոթացեք բանկի հատուկ առաջարկներին։

LEASING EXPO 2026-ին բանկը հանդես կգա իր գործընկերների հետ հատուկ առաջարկներով, նոր սերնդի սարքավորումներով, ոլորտային նորարարություններով եւ հետաքրքիր խաղարկություններով։

Evoca-ի տաղավարում մասնագետները կծանոթացնեն Ձեզ լիզինգի առարկաներին, կներկայացնեն պրոդուկտների առավելությունները, գործընկերների կողմից հատուկ առաջարկները եւ կօգնեն գտնել Ձեզ համապատասխան լավագույն լուծումը։

EvocaLEASING-ին կարող ես ծանոթանալ այստեղ։

Ցուցահանդեսի ընթացքում կլինեն նաեւ հատուկ թեմատիկ սեմինարներ։

LEASING EXPO 2026-ը կանցկացվի ապրիլի 10-12-ը ներառյալ՝ 12:00-20:00-ն Մերիդիան ցուցահանդեսային համալիրում (Ոսկերիչների 1): Մուտքն անվճար է։

Leave a comment