Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել է իր կողմից թողարկված անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային դրամային պարտատոմսերի հերթական տրանշը:
Բանկից հայտնել են, որ 2,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը ներառում են 25,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100,000 դրամ անվանական արժեքով:
Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 10% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը եռամսյակային է, իսկ շրջանառության ժամկետը՝ 24 ամիս:
Պարտատոմսերի տեղաբաշխումը կավարտվի հունիսի 10-ին, որից հետո դրանք կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում:
Ամիօ բանկի կողմից թողարկված պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաեւ AMIO Mobile հավելվածի միջոցով, որտեղ կարտացոլվեն ձեռք բերված պարտատոմսերը եւ դրանց ամբողջ նկարագիրը: AMIO Mobile հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ:
Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/289 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք այստեղ:
Պարտատոմսերի կուպոնային եկամուտը մինչեւ 31.12.2027թ. ներառյալ ենթակա չէ հարկման՝ համաձայն գործող ՀՀ հարկային օրենսդրության:
Պարտատոմսերը հուսալի ֆինանսական գործիքներ են եւ երաշխավորված են «Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի» կողմից՝ նույն սկզբունքով, ինչպես ավանդները:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: