https://arm.sputniknews.ru/20261014/hianali-hamagvortsakcutjun-enq-unecel-plasidvo-dvomingvon-gegham-grigvorjani-masin-108108860.html
Հիանալի համագործակցություն ենք ունեցել. Պլասիդո Դոմինգոն` Գեղամ Գրիգորյանի մասին
Հիանալի համագործակցություն ենք ունեցել. Պլասիդո Դոմինգոն` Գեղամ Գրիգորյանի մասին
Sputnik Արմենիա
Պլասիդո Դոմինգոն Երևան է ժամանել լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա համերգին մասնակցելու համար։ 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T16:27+0400
2026-10-14T16:27+0400
2026-10-14T16:27+0400
հայաստան
պլասիդո դոմինգո
համերգ
երևան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108095647_0:17:1264:728_1920x0_80_0_0_fdbe60b489a35131ba331b8433bbfa3e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ օպերային երգիչ, դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն հայ օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ու Հայաստանի հետ կապված շատ լավ հիշողություններ ունի։ Նա այդ մասին ասաց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած ասուլիսի ժամանակՀոկտեմբերի 16-ին Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա-համերգ է կայանալու, որ մի բեմում է հավաքելու ոչ միայն երգչի զավակներին, այլև գործընկերներին, սաներին և միջազգային օպերային բեմի նշանավոր արտիստներին. նրանք ներկայացնելու են Գեղամ Գրիգորյանի ստեղծագործական ժառանգությունը։ Դոմինգոն նույնպես մասնակցելու է այդ համերգին։Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանն էլ հայտնեց, որ համերգը կազմակերպել է իրենց ընտանիքը։«Մենք նաև պատմություններ ենք ներկայացնելու հայրիկիս մասին, ինչը այս երեկոն իսկապես շատ կարևոր ու հուզիչ է դարձնում։ Ես շատ ուրախ եմ այս ամենի մաս կազմելու համար»,- ասաց նա։Գեղամ Գրիգորյանի դուստրը նշեց` ինքը Հայաստանում չի մեծացել, հայերեն չի կարդում, բայց իրեն հայ է համարում։«Ես դժբախտաբար Հայաստանում չեմ մեծացել, բայց հայրս է իմ մեջ հայրենասիրություն սերմանել։ 20 տարի առաջ, երբ Հայաստանում էի, 10 օր էր մնացել մեկնելուս, հայրս ասաց, որ ես պետք է «Անուշ» օպերայից հատված երգեմ։ Այդ 10 օրը ես շատ լարված պարապեցի, և ստացվեց։ Հայրս այդ ներկայացման դիրիժորն էր, և ես առաջին անգամ իր ղեկավարությամբ երգեցի»,– վերհիշեց Գրիգորյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Նա շեշտեց, որ չնայած հայերեն այլ երգեր չի երգում, բայց «Անուշ» օպերայի այդ հատվածը կատարում է իր համերգների ժամանակ։ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ կարևորեց նման հոբելյաններն ըստ արժանվույն նշելը, քանի որ դրանք նշանավորում են հայ անվանի արվեստագետների ավանդը։«Յուրաքանչյուր բեմի համար պատիվ է նման արտիստներ հյուրընկալելը, և մեր օպերային թատրոնն այդ բեմերից մեկն է։ Շատ կարևոր է նաև, որ որակյալ երաժշտություն վայելելու հնարավորություն ընձեռենք մեր հանրությանը: Ես վստահ եմ, որ հենց նման բարձրարվեստ համերգի ենք ականատես լինելու՝ համեմված ջերմությամբ, հիշողություններով։ Նման իրադարձությունները Հայաստանը դարձնում են գրավիչ զբոսաշրջության համար»,- ասաց Անդրեասյանը։Համերգի երաժշտական ղեկավարը և դիրիժորը Գեղամ Գրիգորյանի ավագ որդին է` Վարդան Գրիգորյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին, ԿԳՄՍ նախարարությանը և Պլասիդո Դոմինգոյին՝ համերգի կայացմանը մեծապես նպաստելու համար։Հավելենք, որ աշխարհի առաջատար օպերային աստղ Պլասիդո Դոմինգոյի և աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ համերգը կկայանա հոկտեմբերի 16-ին` ժամը 19.00–ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108095647_67:0:1190:842_1920x0_80_0_0_b182318dde60a4cd05afb8c9134d5cf6.jpg.webp
հայաստան, պլասիդո դոմինգո, համերգ, երևան
հայաստան, պլասիդո դոմինգո, համերգ, երևան
Պլասիդո Դոմինգոն Երևան է ժամանել լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա համերգին մասնակցելու համար։
«Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան։ Նախորդ այցիս ընթացքում ես շատ լավ ժամանակ եմ անցկացրել։ Շատ լավ հիշողություններ ունեմ Գեղամի հետ կապված, մենք հիանալի համագործակցություն ենք ունեցել»,– ասաց աշխարհահռչակ երգիչը։
Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանն էլ հայտնեց, որ համերգը կազմակերպել է իրենց ընտանիքը։
«Մենք նաև պատմություններ ենք ներկայացնելու հայրիկիս մասին, ինչը այս երեկոն իսկապես շատ կարևոր ու հուզիչ է դարձնում։ Ես շատ ուրախ եմ այս ամենի մաս կազմելու համար»,- ասաց նա։
Գեղամ Գրիգորյանի դուստրը նշեց` ինքը Հայաստանում չի մեծացել, հայերեն չի կարդում, բայց իրեն հայ է համարում։
«Ես դժբախտաբար Հայաստանում չեմ մեծացել, բայց հայրս է իմ մեջ հայրենասիրություն սերմանել։ 20 տարի առաջ, երբ Հայաստանում էի, 10 օր էր մնացել մեկնելուս, հայրս ասաց, որ ես պետք է «Անուշ» օպերայից հատված երգեմ։ Այդ 10 օրը ես շատ լարված պարապեցի, և ստացվեց։ Հայրս այդ ներկայացման դիրիժորն էր, և ես առաջին անգամ իր ղեկավարությամբ երգեցի»,– վերհիշեց Գրիգորյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Նա շեշտեց, որ չնայած հայերեն այլ երգեր չի երգում, բայց «Անուշ» օպերայի այդ հատվածը կատարում է իր համերգների ժամանակ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ կարևորեց նման հոբելյաններն ըստ արժանվույն նշելը, քանի որ դրանք նշանավորում են հայ անվանի արվեստագետների ավանդը։
«Յուրաքանչյուր բեմի համար պատիվ է նման արտիստներ հյուրընկալելը, և մեր օպերային թատրոնն այդ բեմերից մեկն է։ Շատ կարևոր է նաև, որ որակյալ երաժշտություն վայելելու հնարավորություն ընձեռենք մեր հանրությանը: Ես վստահ եմ, որ հենց նման բարձրարվեստ համերգի ենք ականատես լինելու՝ համեմված ջերմությամբ, հիշողություններով։ Նման իրադարձությունները Հայաստանը դարձնում են գրավիչ զբոսաշրջության համար»,- ասաց Անդրեասյանը։
Համերգի երաժշտական ղեկավարը և դիրիժորը Գեղամ Գրիգորյանի ավագ որդին է` Վարդան Գրիգորյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին, ԿԳՄՍ նախարարությանը և Պլասիդո Դոմինգոյին՝ համերգի կայացմանը մեծապես նպաստելու համար։
Հավելենք, որ աշխարհի առաջատար օպերային աստղ Պլասիդո Դոմինգոյի և աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ համերգը կկայանա հոկտեմբերի 16-ին` ժամը 19.00–ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։