Բիբլոս Բանկ Արմենիան միացել է FinTech Armenia ասոցիացիային՝ որպես հիմնադիր անդամ

Բիբլոս Բանկ Արմենիան՝ որպես հիմնադիր անդամ, միացել է FinTech Armenia ասոցիացիային, ինչը «կարեւոր քայլ է բանկի՝ ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման եւ նորարարության զարգացմանն ուղղված ջանքերում»: FinTech Armenia-ն նպատակ ունի Հայաստանում ստեղծել համապարփակ ֆինտեխ հաբ այնպիսի ոլորտների ներգրավմամբ, ինչպիսիք են վճարային համակարգերը, կապիտալի շուկաները, ֆինանսական ծառայությունների ոլորտում արհեստական բանականությունը, բլոկչեյնն ու տոկենիզացիան, ապահովագրությունը եւ բանկային փոխակերպումը: … Read more

ԻՆԳՈ ապահովագրականը ներկայացնում է Առողջության համընդհանուր ապահովագրությանը հավելվող նոր փաթեթ

ԻՆԳՈ ապահովագրական ընկերությունը ներկայացրել է առողջության ապահովագրության նոր փաթեթ, որի նպատակն է լրացնել եւ ընդլայնել Հայաստանում հունվարի 1-ից գործող Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) շրջանակում տրամադրվող ծածկույթը։ ԻՆԳՈ ապահովագրական ընկերությունից հայտնել են, որ փաթեթը չի փոխարինում ԱՀԱ-ին, որը շարունակում է մնալ պարտադիր․ այն հանդես է գալիս որպես լրացուցիչ ապահովագրական լուծում՝ ընդլայնելով առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները, սակայն՝ … Read more

Evocabank-ի վարչության նախագահը մասնակցում է IMF-ի եւ World Bank-ի Spring Meetings 2026-ին

Ապրիլի 13–18-ը Վաշինգտոնում անցկացվում են International Monetary Fund-ի եւ World Bank Group-ի տարեկան Գարնանային հանդիպումները (Spring Meetings)։ Evocabank-ի վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը մասնակցում է International Monetary Fund-ի եւ World Bank Group-ի կողմից կազմակերպված Spring Meetings 2026-ին։ Այս միջոցառումը համաշխարհային հարթակ է, որը յուրաքանչյուր տարի համախմբում է ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու համաշխարհային տնտեսական վիճակը եւ միջազգային ֆինանսաբանկային … Read more

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը չի աշխատի

Ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ից մինչեւ ժամը 23:00-ը, Հայաստանի կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքների կատարման պատճառով հնարավոր է հասանելի չլինի ԿԲ կայքը եւ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը: ԿԲ-ից հայտնել են, որ Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի … Read more

HSBC-ն Հոնկոնգում ստացել է ստեյբլքոինների թողարկողի լիցենզիա

HSBC-ն Հոնկոնգի արժութային վարչությունից (HKMA) ստացել է ստեյբլքոինների թողարկողի լիցենզիա: HSBC-ն նախատեսում է հոնկոնգյան դոլարի (HKD) ստեյբլքոին թողարկել 2026 թվականի երկրորդ կեսին, հաղորդում է Finextra-ն: HKD ստեյբլքոինը հասանելի կլինի օգտատերերին PayMe եւ HSBC հավելվածների միջոցով: Օգտատերերը կկարողանան օգտագործել ստեյբլքոինը P2P եւ P2M (Peer-to-Merchants) վճարումների եւ տոկենիզացված ներդրումների համար: HSBC-ի թողարկած ստեյբլքոինները ապահովված կլինեն սեգրեգացված հաշիվներում … Read more

Յանա Յանիկյան․ Media Systems-ը երբեք այսքան բալանսավորված չի եղել

Եթե մեզ շրջապատող աշխարհը փոխվում է ամեն օր, ապա թվային միջավայրում այդ փոփոխությունները տեղի են ունենում գրեթե կրկնակի արագությամբ։ Այս պայմաններում թվային ոլորտում գործող ընկերություններն անընդհատ բախվում են նոր իրականության, որը պահանջում է ընդունել խաղի «նոր կանոններն» ու գործել ըստ այդմ։  Թվային գովազդի ոլորտում գործող Media Systems գովազդային ընկերությունը գոյության 13 տարվա ընթացքում անցել է … Read more

Ամիօ բանկը հայտարարում է Վարչության նախագահի նշանակման մասին

Ապրիլի 13-ից Ամիօ բանկի Վարչության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը։ Ունենալով ավելի քան 25 տարվա փորձ բանկային ոլորտում՝ Անդրանիկ Գրիգորյանը բանկ է բերում ռազմավարական հարուստ փորձ եւ կառավարման բարձր կարողություններ։  Նրա մասնագիտական ուղին ներառում է երկար տարիների գործունեություն Հայաստանի Կենտրոնական բանկում, որտեղ նա կարեւոր դեր է ունեցել ֆինանսական կայունության եւ կարգավորման համակարգերի զարգացման գործում։ Վերջին … Read more

Փաշինյանը հանդիպում է ունեցել խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամներ է ծախսել՝ տնտեսության արդիականությունն ու վերարտադրողականությունն ապահովելու համար։  Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը նշել է, որ Հայաստանն այժմ մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ, «ինչն իհարկե կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացի հետ»։  «Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ … Read more

Հայաստանի ապահովագրական ոլորտի հնաբնակ Նաիրի Ինշուրանսը տոնել է 30-ամյակը

Նաիրի Ինշուրանսը` Հայաստանի ապահովագրական շուկայի ամենահնաբնակ ընկերությունը, ապրիլի 10-ին տոնել է իր 30-ամյա հոբելյանը։ Տոնական երեկոն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում էր, ներկա էին 300-ից ավելի հյուրեր, նրանց թվում՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարներ, հայաստանյան խոշոր ու հեղինակավոր ընկերությունների տնօրեններ, արտասահմանից ժամանած հատուկ հյուրեր։ Երեկոն լի էր ազգային ոգով, … Read more

Եվրոպայում կտրուկ գնաճ չի սպասվում

Ներկայացնում ենք Բոկոնիի համալսարանի Եվրոպական քաղաքականության մշակման ինստիտուտի (Bocconi Institute for European Policymaking) տնօրեն Դանիել Գրոսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար: Դանիել Գրոս  Իրանական պատերազմի սկսվելուց ի վեր համաշխարհային էներգակիրների գների կտրուկ աճը հիշեցրեց 2022 թվականի թանկացումները՝ պայմանավորված Ռուսաստանի Ուկրաինա լայնածավալ ներխուժմամբ եւ դրան հաջորդած էներգետիկ պատժամիջոցներով։ Այդ ժամանակ կենտրոնական բանկերը անմիջապես չկարողացան գնահատել ձեւավորված … Read more