ԻՆԳՈ ապահովագրականը ներկայացնում է Առողջության համընդհանուր ապահովագրությանը հավելվող նոր փաթեթ

ԻՆԳՈ ապահովագրական ընկերությունը ներկայացրել է առողջության ապահովագրության նոր փաթեթ, որի նպատակն է լրացնել եւ ընդլայնել Հայաստանում հունվարի 1-ից գործող Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) շրջանակում տրամադրվող ծածկույթը։

ԻՆԳՈ ապահովագրական ընկերությունից հայտնել են, որ փաթեթը չի փոխարինում ԱՀԱ-ին, որը շարունակում է մնալ պարտադիր․ այն հանդես է գալիս որպես լրացուցիչ ապահովագրական լուծում՝ ընդլայնելով առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները, սակայն՝ ավելի մատչելի պայմաններով։

ԻՆԳՈ-ի գործընկերային մեծ ցանցի շնորհիվ փաթեթն ապահովում է հասանելիություն ՀՀ բոլոր լիցենզավորված բուժկենտրոններին եւ հաճախորդի համար առավել վստահելի մասնագետներին՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով օգտվել բժշկական ծառայություններից առանց պոլիկլինիկայից նախնական ուղեգիր ստանալու անհրաժեշտության:

Կախված տեսակից՝ փաթեթները ներառում են ամբուլատոր եւ ստացիոնար բուժում, դեղորայք, ատամնաբուժություն, չարորակ նորագոյացություններ, սրտաբանություն եւ այլ կարեւոր ծառայություններ, որոնք կարող են դուրս մնալ ԱՀԱ ծածկույթից։

Առաջարկելով ճկուն վճարման պայմաններ՝ ընկերությունը հնարավորություն է ընձեռում փաթեթի համար իրականացնել ամսական փոքր գումարներով կամ տարեկան միանվագ վճարումներ, որոնք ապահովում են ոչ միայն մատչելիություն, այլեւ ֆինանսական հարմարավետություն իր հաճախորդների համար։ Ավելին, տարեկան վճարման դեպքում հաճախորդները ստանում են մինչեւ 16% զեղչ, ինչը հնարավորություն է տալիս օգտվել առավել բարենպաստ պայմաններից։ 

«ԱՀՀԱ փաթեթի ներդրմամբ նպատակ ենք ունեցել առաջարկել ապահովագրական ծածկույթ, որը ձեռք բերելու դեպքում մեր հաճախորդները կստանան հատուցում բժշկական այն ծառայությունների դիմաց, որոնք ներառված չեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծածկույթում։ Թեեւ վերջինս ընդգրկում է հիմնական բժշկական ծառայությունների լայն շրջանակ՝ ապահովելով պատշաճ բժշկական սպասարկում մեր քաղաքացիների համար, այն ունի որոշ սահմանափակումներ ինչպես ֆինանսական, այնպես էլ ծառայությունների տեսանկյունից: ԻՆԳՈ-ի առաջարկը հանդես է գալիս որպես լրացում տվյալ փաթեթին՝ ընդգրկելով հավելյալ ծառայություններ, որոնց համար ապահովագրության բացակայության դեպքում ստիպված կլինեք վճարել սեփական միջոցներից»,- նշել է ԻՆԳՈ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանը:

Փաթեթի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելել հղումով կամ զանգահարել Ընկերության 010 59 21 21 հեռախոսահամարին։

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
 
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ

Ավելի քան 28 տարի Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն (ԻՆԳՈ) առաջարկում է համապարփակ ապահովագրական լուծումներ անհատ եւ կորպորատիվ հաճախորդներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքներն ու պահանջները։ ԻՆԳՈ-ն հանդիսանում է վստահելի գործընկեր հայաստանյան առաջատար ընկերությունների, բանկերի եւ հազարավոր անհատների համար՝ տարբեր անսպասելի իրավիճակներում նրանց ապահովագրելով ֆինանսական կորուստներից։

Leave a comment