Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը չի աշխատի

Ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ից մինչեւ ժամը 23:00-ը, Հայաստանի կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքների կատարման պատճառով հնարավոր է հասանելի չլինի ԿԲ կայքը եւ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:

ԿԲ-ից հայտնել են, որ Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաեւ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաեւ ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:

Leave a comment