Ամիօ բանկը հայտարարում է Վարչության նախագահի նշանակման մասին

Ապրիլի 13-ից Ամիօ բանկի Վարչության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը։ Ունենալով ավելի քան 25 տարվա փորձ բանկային ոլորտում՝ Անդրանիկ Գրիգորյանը բանկ է բերում ռազմավարական հարուստ փորձ եւ կառավարման բարձր կարողություններ։ 

Նրա մասնագիտական ուղին ներառում է երկար տարիների գործունեություն Հայաստանի Կենտրոնական բանկում, որտեղ նա կարեւոր դեր է ունեցել ֆինանսական կայունության եւ կարգավորման համակարգերի զարգացման գործում։ Վերջին տարիներին նա զբաղեցրել է Հայաստանի առաջատար բանկերից մեկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ 

Նշանակումը հանդիսանում է Ամիօ բանկի ռազմավարական զարգացման շարունակականության եւ հաճախորդակենտրոն աճի ապահովման կարեւոր քայլ։ 

Բանկը վստահ է, որ նոր ղեկավարի առաջնորդությամբ կշարունակի իր կայուն զարգացումը եւ կուժեղացնի իր դիրքերը շուկայում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Leave a comment