HSBC-ն Հոնկոնգում ստացել է ստեյբլքոինների թողարկողի լիցենզիա

HSBC-ն Հոնկոնգի արժութային վարչությունից (HKMA) ստացել է ստեյբլքոինների թողարկողի լիցենզիա:

HSBC-ն նախատեսում է հոնկոնգյան դոլարի (HKD) ստեյբլքոին թողարկել 2026 թվականի երկրորդ կեսին, հաղորդում է Finextra-ն:

HKD ստեյբլքոինը հասանելի կլինի օգտատերերին PayMe եւ HSBC հավելվածների միջոցով:

Օգտատերերը կկարողանան օգտագործել ստեյբլքոինը P2P եւ P2M (Peer-to-Merchants) վճարումների եւ տոկենիզացված ներդրումների համար:

HSBC-ի թողարկած ստեյբլքոինները ապահովված կլինեն սեգրեգացված հաշիվներում պահվող իրացվելի ակտիվներով:

2025 թվականի մայիսին HSBC-ն Հոնկոնգում ներմուծել էր տոկենիզացված ավանդների ծառայություն:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Leave a comment