Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ռոբերտ Փիլիպոսյանը նվաճել է բրոնզե մեդալ կայծակնային շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում


ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․   Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում, փոխանցում է Շախմատի ֆեդերացիան։


Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում տեղի ունեցած շախմատի առաջնությունում միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Ռոբերտը նվաճել է բրոնզե մեդալ։


Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը վաստակել է 9 միավոր և զբաղեցրել է 5-րդ մրցանակային հորիզոնականը։


Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով 8.5 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։


Leave a comment