Դեմոկրատական կուսակցության 7 տրանսգենդեր կին և 1 ոչ բինար անձ հաղթանակ են տարել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում

Միացյալ Նահանգներում Դեմոկրատական կուսակցության ութ թեկնածուներ՝ յոթ տրանսգենդեր կին և մեկ ոչ բինար անձ, հաղթանակ են տարել նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում։

Նրանցից յոթը տեղ են զբաղեցրել նահանգային օրենսդիր մարմիններում, իսկ մեկ այլ մանդատ բաժին է հասել Կոնգրեսի գործող անդամ Սառա Մաքբրայդին, ով վերընտրվել է։ Այս մասին հայտնել է Breitbart-ը՝ հղում կատարելով ընտրությունների արդյունքներին։

Հաղթողների թվում կան թեկնածուներ Ալաբամա, Ջորջիա, Միչիգան, Վաշինգտոն և Վիսկոնսին նահանգներից։ Էլիսոն Մոնտգոմերին դարձել է Ալաբամայի առաջին բացահայտ տրանսգենդեր օրենսդիրը՝ ստանալով ձայների 53,2%-ը։ Ջորջիայում ոչ բինար թեկնածու Բենթլի Հաջինսը ստացել է ձայների 92,5%-ը։

Միչիգանում օրենսդիր մարմնում տեղ է ապահովել Ջոաննա Ուեյլին, Վաշինգտոն նահանգում՝ Ջեյլին Սքոթը, իսկ Վիսկոնսինում՝ Դինա Նինա Մարտինես-Ռադերֆորդը։ Եվս երկու տրանսգենդեր դեմոկրատներ՝ Զուի Զեֆիրը Մոնտանայից և Լի Ֆինկը Մինեսոտայից, վերընտրվել են իրենց նահանգների օրենսդիր մարմիններում։

Սառա Մաքբրայդի հաղթել է Դելավերում։ 2024 թվականին դառնալով ԱՄՆ Կոնգրեսի առաջին բացահայտ տրանսգենդեր անդամը՝ նա ստացել է ձայների 64,3%-ը և պահպանել իր տեղը Ներկայացուցիչների պալատում։

Leave a comment