Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել. ինչ է հայտնի

Անցած գիշեր Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի երկնքում ոչնչացվել է ավելի քան 50 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ). տուժածներ չկան։

Ռոստովի մարզում ԱԹՍ-ների ընկնող բեկորների հետևանքով վնասվել են բնակելի տան պատուհանները։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևում և հարակից շրջանում գտնվող ռազմաարդյունաբերական համալիրի, էներգետիկ ոլորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։

Գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում որսացվել և ոչնչացվել է 411 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Leave a comment