https://arm.sputniknews.ru/20261107/inchu-e-sd-nakhagahi-yntrutjan-vtshrvorvosh-pahin-anaknkal-shrjadardz-teghi-unecel-manramasner-109048008.html
Ինչու է ՍԴ նախագահի ընտրության վճռորոշ պահին անակնկալ շրջադարձ տեղի ունեցել․ մանրամասներ
Ինչու է ՍԴ նախագահի ընտրության վճռորոշ պահին անակնկալ շրջադարձ տեղի ունեցել․ մանրամասներ
Sputnik Արմենիա
Շաթիրյանը վստահ է եղել, որ իր օգտին անհրաժեշտ ձայներն ապահովված են, և ինքը պետք է հաղթի։ Սակայն ձայների հարաբերակցությունը փոխվել է, և Վլադիմիր Վարդանյանը… 07.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-07T10:25+0400
2026-11-07T10:25+0400
2026-11-07T10:29+0400
էդգար շաթիրյան
սահմանադրական դատարան
վլադիմիր վարդանյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/1d/103977637_0:0:1600:901_1920x0_80_0_0_6d9c3945d0aa8092fcf50cd68e336e5d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՍԴ նախագահի ընտրության վճռորոշ պահին անակնկալ շրջադարձ է տեղի ունեցել․ Էդգար Շաթիրյանի օգտին տրամադրված դատավորներից մեկի քվեարկությունը փոխել է ամբողջ պատկերը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Հայտնել էինք, որ Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը, որը նախկինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ ու պատգամավոր էր։ Նախագահի պաշտոնում առաջադրվել էր նաև Էդգար Շաթիրյանը։Շաթիրյանը վստահ է եղել, որ իր օգտին անհրաժեշտ ձայներն ապահովված են, և ինքը պետք է հաղթի։ Սակայն ձայների հարաբերակցությունը փոխվել է, և Վլադիմիր Վարդանյանը ստացել է հինգ ձայն։Շաթիրյանն իր դժգոհությունը հրապարակավ արտահայտել է նաև լրագրողների հետ զրույցում։ Նա հայտարարել է, որ շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, սակայն անհնարին է համարել փոխնախագահի պաշտոնում իր հետագա աշխատանքը՝ հաշվի առնելով «ձևավորված իրողությունները»։«Շաթիրյանի հրաժարականն ու նրա հրապարակային ակնարկները ցույց են տալիս, որ նոր նախագահի ընտրությունից հետո էլ Սահմանադրական դատարանի ներսում հարցերը փակված չեն»,–գրում է թերթը։Հավելենք, որ այս տարվա հոկտեմբերի 14–ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի ընտրության երկու փուլ է անցկացվել, սակայն դրանցից ոչ մեկի արդյունքում նախագահ չի ընտրվել։ՍԴ աշխատակարգային նիստում նախկինում էլ ՍԴ նախագահի թեկնածու էր առաջադրվել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, իսկ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն ինքնառաջադրվել է։ Սահմանադրական դատարանը հայտարարություն տարածեց` նշելով, որ գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Նա շարունակում է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/1d/103977637_153:0:1574:1066_1920x0_80_0_0_1db679b707073e930c91f3d6fcae7453.jpg.webp
էդգար շաթիրյան, սահմանադրական դատարան, վլադիմիր վարդանյան
էդգար շաթիրյան, սահմանադրական դատարան, վլադիմիր վարդանյան
Շաթիրյանը վստահ է եղել, որ իր օգտին անհրաժեշտ ձայներն ապահովված են, և ինքը պետք է հաղթի։ Սակայն ձայների հարաբերակցությունը փոխվել է, և Վլադիմիր Վարդանյանը ստացել է հինգ ձայն։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՍԴ նախագահի ընտրության վճռորոշ պահին անակնկալ շրջադարձ է տեղի ունեցել․ Էդգար Շաթիրյանի օգտին տրամադրված դատավորներից մեկի քվեարկությունը փոխել է ամբողջ պատկերը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Դատավոր Երվանդ Խունդկարյանի քվեաթերթիկը վճռորոշ է դարձել Վլադիմիր Վարդանյանի հաղթանակի համար։ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն ուղեկցվել է ներքին լարվածությամբ, դատավորների միջև ձևավորված տարբեր դիրքավորումներով և վերջին պահին տեղի ունեցած անսպասելի շրջադարձով»,–գրում է օրաթերթը։
Շաթիրյանը վստահ է եղել, որ իր օգտին անհրաժեշտ ձայներն ապահովված են, և ինքը պետք է հաղթի։ Սակայն ձայների հարաբերակցությունը փոխվել է, և Վլադիմիր Վարդանյանը ստացել է հինգ ձայն։
«Շաթիրյանի հրաժարականն ու նրա հրապարակային ակնարկները ցույց են տալիս, որ նոր նախագահի ընտրությունից հետո էլ Սահմանադրական դատարանի ներսում հարցերը փակված չեն»,–գրում է թերթը։
ՍԴ աշխատակարգային նիստում նախկինում էլ ՍԴ նախագահի թեկնածու էր առաջադրվել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, իսկ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն ինքնառաջադրվել է։ Սահմանադրական դատարանը հայտարարություն տարածեց` նշելով, որ գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Նա շարունակում է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։