Թրամփը չի բացառել ընտրությունների արդյունքներով իր վարչակազմում կադրային փոփոխությունները

Բաժանորդագրվել

CBS-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մի քանի փոփոխություն կկատարի։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել իր կառավարության կազմում կադրային փոփոխությունները Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո։

«Ես սիրում եմ իմ կառավարության կազմը, կարծում եմ՝ նրանք լավն են։ Բայց ես մի քանի փոփոխություն կկատարեմ», – ասել է Թրամփը CBS-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պաշտոնանկություններ կլինեն։

Նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների արդյունքներով, ըստ կանխատեսումների, հանրապետականները կկորցնեն վերահսկողությունը Կոնգրեսի նկատմամբ։

Leave a comment