Լենա Նանուշյանն ազատվեց պաշտոնից – 28.08.2026, Sputnik Արմենիա

Բաժանորդագրվել

Նանուշյանն առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ազատվեց պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am հարթակում։

Նշենք, որ Նանուշյանը համակարգում էր համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման գործընթացը։

Նա պարբերաբար քննադատության էր ենթարկվում համակարգի լիարժեք գործարկման ձգձգումների պատճառով։

Նանուշյանն առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հունիսի 5-ից:

Leave a comment