Նինոծմինդան փակ է, Բավրայի մաքսակետը երթեւեկելի է միայն մարդատար մեքենաների համար
Վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։ Խնդիրներից խուսափելու համար Պետական եկամուտների կոմիտեն բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է երթեւեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն եւ Գոգավան մաքսային անցման կետերով։ Կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար: