Իրականացված երազանքներ, սպասվածից բարձր արդյունքներ եւ շահավետ առաջարկներ մեկ հասցեում. կայացել է TOON EXPO անշարժ գույքի ոլորտի տարվա խոշոր ցուցահանդեսը:
Ամիօ բանկը այս տարի եւս Տուն էքսպոյի օրերին ներկայացել է հիփոթեքային վարկերի շահավետ առաջարկներով, լավագույն պայմաններով ու պրոֆեսիոնալ խորհրդատվությամբ:
Ամիօ բանկի մարդաշատ եւ նորարարական տաղավարում բազմաթիվ երազանքներ դարձել են իրականություն՝ մեկնարկ տալով հաճախորդների կյանքի նոր շրջափուլին:
Բանկից հայտնել են, որ տաղավարում այցելուները ծանոթացել են հիփոթեքային վարկավորման, բնակարանների ձեռքբերման եւ վերանորոգման ֆինանսավորման ծրագրերին, ինչպես նաեւ բանկի ու կառուցապատողների համագործակցությամբ մշակված հատուկ առաջարկներին։
«Եռօրյա հատուկ առաջարկների շնորհիվ ցուցահանդեսի ընթացքում կնքվել են բազմաթիվ գործարքներ, իսկ Ամիօ բանկի տաղավարը դարձել է այցելուների բնակարանային երազանքները իրականություն դարձնելու ամենապահանջված վայրերից մեկը:
TOON EXPO-ն եւս մեկ անգամ հաստատեց, որ Ամիօ բանկը բնակարանային երազանքները իրականություն դարձնելու վստահելի գործընկեր է»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Ամիօ բանկի հիփոթեքային վարկերի եւ հիփոթեքի վերաֆինանսավորման ծրագրերի մանրամասները հասանելի են բանկի կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: