Վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։
Խնդիրներից խուսափելու համար Պետական եկամուտների կոմիտեն բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է երթեւեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն եւ Գոգավան մաքսային անցման կետերով։
Կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար: