Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են մաքսային համագործակցությունը

Ermenihaber. Ադրբեջանի Գյոյգյոլ քաղաքում գումարվել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի ներկայացուցիչների համատեղ նիստ մաքսային թեմաներով։ Մասնակցել են Ադրբեջանի ​​մաքսային կոմիտեի ղեկավար Շահին Բաղիրովը, Թուրքիայի առևտրի փոխնախարար Սեզաի Ուչարմաքը և Վրաստանի ֆինանսների փոխնախարար, եկամուտների ծառայության ղեկավար Մամուքա Բարաթաշվիլին։ Կողմերը քննարկել են երեք երկրների մաքսային մարմինների համագործակցությունը և դրա զարգացման հնարավորությունները։ Դիտարկման է առնվել նաև «Միջին միջանցք»-ով … Read more

Հայաստանը մինչ օրս Միջազգային քրեական դատարան չի դիմել այն հարցերով, որոնք պատճառ են հանդիսացել Հռոմի ստատուտի վավերացման համար. ՌԴ անվտանգության խորհուրդ

Հայաստանը մինչ օրս չի դիմել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) այն հարցերով, որոնք պատճառ են հանդիսացել Հռոմի ստատուտի վավերացման համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդում։ «Երեք տարի առաջ, երբ Հայաստանը հապճեպ կարգով վավերացրեց Հռոմի ստատուտը, պաշտոնական պատճառ էր նշվել սահմանային հակամարտությունների սրման ժամանակաշրջանում երկրի տարածքում հնարավոր հանցագործությունների միջազգային հետաքննության … Read more

ԱՄՆ-ի առաջարկած հնարավորությունը նոր Հայաստանի արժանի պատկերն է՝ առաջադեմ, տարբերվող և, ամենակարևորը՝ հաղթող. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Դեպի նոր Հայաստան 2025-ի օգոստոսի 8-ից հետո Հայաստանը ստացավ NVIDIA չիպերի արտահանման թույլտվություն, որ նշանակում է՝ ԱՄՆ-ն շատ լուրջ է տրամադրված մեր տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում ներդրումներ անելու ու իր ներկայության խնդիրը լուծելու հարցում։ Խոսքը սովորական տվյալների կենտրոնի մասին չէ՝ Firebird AI-ի AI Factory-ին, NVIDIA-ի տեխնոլոգիաներով՝ առաջին փուլում … Read more

Երիտասարդներն ու ընտրությունները․ մասնակցության աճից այն կողմ

2026 թվականի խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն հունիսի 7-ի քվեարկության արդյունքները հնարավորություն են տալիս հետահայաց հասկանալու ընտրական գործընթացի մեկ այլ կողմ՝ երիտասարդների մասնակցությունը։ Որքանո՞վ էին երիտասարդները ներգրավված ընտրություններում, ի՞նչ դեր ունեցան սոցիալական ցանցերը, քաղաքական ուժերի քարոզարշավներն ու ինֆլուենսերները, և արդյոք ընտրատեղամաս գնալը նշանակո՞ւմ է ավելի երկարաժամկետ քաղաքացիական ներգրավվածություն։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդհանուր մասնակցությունը … Read more

Մհեր Գրիգորյանը և դեսպան Էկյուդիեն մտքեր են փոխանակել հայկական տնտեսության մեջ ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներկայության ընդլայնման հնարավորությունների շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էկյուդիեին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր աշխատանքում: Փոխվարչապետն ընդգծել է Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության կարևորությունը Հայաստանի համար և հույս հայտնել, որ դեսպանը կնպաստի այդ գործընկերության առավել խորացմանը: Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները, և այս համատեքստում երկուստեք … Read more

ԵԽԽՎ-ի զեկույցն արտահայտեց այն գլխավոր արձանագրումները, որոնք արվում էին ընդդիմության կողմից. Լիանա Գասպարյան

Սամվել Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը ԵԽԽՎ-ի զեկույցը, որը մեծ քննարկումների առարկա դարձավ, արտահայտեց այն գլխավոր արձանագրումները, որոնք արվում էր ընդդիմության կողմից. սկսած նախընտրական շրջանում բռնաճնշումներից, հանրային ռեսուրսների չարաշահումից, ապօրինի ձերբակալություններից, մինչև՝ վերընտրություն չանցկացնելու խնդիրն ու ժողովրդի քվեի գողացումը՝ ապահովելով ՔՊ-ի 3/5-րդը։ Սակայն ԵԽԽՎ-ի նիստում քննարկվեց նաև մեկ այլ կարևոր հարցը, որը կրկին առանցքային … Read more

ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ և որոշումը կընդունվի առաջիկայում. Փաշինյանը՝ Լիխաչովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին և մեր երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր։ Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային … Read more

Թեհրանում հանդիպել են Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի համանախագահները

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Թեհրանում հանդիպել են Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի համանախագահները՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և ԻԻՀ Ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը: 🔸Քննարկվել են երկկողմ համագործակցության, առևտրաշրջանառության ծավալների աճի և ենթակառուցվածքային նախագծերի առաջմղման հարցեր, այդ թվում՝ ➡️ Քալալե-Աղբանդ կամրջի և տերմինալի կառուցում և շահագործում, … Read more

Ներկայանալով որպես հրդեհային անվտանգության մասնագետ՝ տղամարդն ակտ էր կազմել, 40 հազար դրամ գումար վերցրել

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերը Արաբկիր վարչական շրջանի երեք խանութներում հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդու նույն գործելակերպի մասին էին։ Հաղորդումները փոխանցվել էին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել էին դեպքերի հանգամանքները։ Առաջին դեպքում տղամարդը մտել էր Շրջանցիկ թունելի փողոցում գտնվող խանութ և, ներկայանալով որպես հրդեհային անվտանգության մասնագետ, իբր կատարած … Read more

Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա՝ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը. 11 միլիոն դրամ կադաստրային արժեքով 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ 2017 թվականի սեպտեմբերի 27-ին Շ.Ս.-ն մասնակցել և հաղթող էր ճանաչվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող 643 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության … Read more