Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ըստ The New York Times-ի՝ Պենտագոնը պատրաստվում է վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ։
Պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ զինվորականները մշակում են մարտական գործողությունների վերսկսման տարբերակներ՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ունեցած վերապահումներին։
Մասնավորապես, մոտ ապագայում Մերձավոր Արևելք կարող է ուղարկվել երեք ավիակիր։ Բացի այդ, հնարավոր է հարվածներ հասցվեն հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերին, ինչպես նաև ռազմական և էներգետիկ այլ օբյեկտների։
Դեռ վերջերս Թրամփը խոստացել էր չհարձակվել Իրանի վրա մինչև նոյեմբերի 3-ին նախատեսված միջանկյալ ընտրությունները։